HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ոստիկանապետը հաստատեց՝ Հայաստանում ԼԳԲՏ ֆորում չի լինելու

Հայաստանում ԼԳԲՏ-ների ֆորում չի լինելու։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Կարծում եմ՝ նպատակահարմար չէ․ անվտանգությունից ելնելով՝ նպատակահարմար չենք համարում նման ֆորում»,- ասաց նա։

Օսիպյանը հիշեցրեց, որ հարևան Վրաստանում օրեր առաջ նման ֆորումի ժամանակ միջադեպ է գրանցվել, ուստի չի բացառվում, որ նման միջադեպ կարող է նաև Հայաստանում լինել։

«Եկեք չբացառենք, թեպետ ոստիկանությունը պատրաստ է ՀՀ-ում կայանալիք ցանկացած միջոցառման․ փորձը ցույց տվեց, որ հարյուրամյակի հետ կապված բոլոր միջոցառումները ոստիկանությունը բարձր մակարդակով իրականացրեց, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջոցառումները»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր մտահոգությունը հայտնեց նոյեմբերին սպասվող ԼԳԲՏ ֆորումի հետ կապված, ինչին վարչապետի թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ հանձնարարել է ստուգել՝ լինելու է նման ֆորում, թե ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter