HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության փոխնախարարը հանդիպել է վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող մեկ տասնյակը գերազանցող վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների: Նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպումը նախաձեռնել են վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Փոխնախարարն անդրադարձել է տարեսկզբին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին, որով առաջին անգամ սահմանափակվել է տույժերի և տուգանքների առավելագույն չափը:

«Նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ օրենքի ընդունումից հետո դրա մի շարք դրույթների պարզաբանման և միասնական պրակտիկա կիրառելու նպատակով հանդիպում է եղել նաև առևտրային բանկերի ներկայացուցիչների հետ, որից հետո օրենքի կիրարկման հետ կապված որևէ մտահոգության մասին չի բարձրաձայնվել: Արթուր Հովհաննիսյանը ներկաներին բաց քննարկման կոչ է արել»,- գրված է հաղորդագրության մեջ:

Վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հիմնական հարցերը վերաբերել են տուժանքի առավելագույն չափի սահմանափակման, պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի հաշվարկման, տուժանքի հաշվարկային դրույքի որոշման հետ կապված իրավակարգավորումներին և դրանց առնչությամբ ծագած գործնական որոշ խնդիրներին, որոնց վերաբերյալ քննարկման ընթացքում ներկայացվել են համապատասխան դիրքորոշումներ:

Հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ քննարկման մասնակիցները առաջիկայում կներկայացնեն տուժանքի իրավակարգավորումների հստակեցմանն ուղղված առաջարկություններ, որոնց հիման վրա հետագայում կկատարվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն ու Հիմնադրամի փորձագետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter