HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ․ «Այսօր կույրերի միջազգային օրն է․ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է մեր ուշադրության ներքո»

Այսօր կույրերի միջազգային օրն է: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է հրապարակել․

«Պետք է ստեղծել հավասար հնարավորություններ տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների հավասար և ինքնուրույն իրացման համար:

Պետք է երաշխավորել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունը. դրա շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան իրենց դրսևորել որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո:

Կից ներկայացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ արտացոլված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար անհրաժեշտ ֆիզիկական միջավայրի մատչելիության վերաբերյալ տեսանյութը»․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter