HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված մեքենաները

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի ուղեկցող գումարտակ և ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների պայմանները: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Հաղորդագրության համաձայն՝ ուշադրություն է դարձվել նշված տրանսպորտային միջոցների խցերին, դրանց մակերեսներին, սանիտարահիգիենիկ վիճակին ու կահավորմանը, օդափոխությանը, ջեռուցմանը, լուսավորությանը և անվտանգության պայմաններին:

Մշտադիտարկումը ցույց է տվել, որ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում արձանագրված խնդիրներից որոշները կարգավորվել են (օրինակ՝ սանիտարահիգիենիկ վիճակ): Դրա հետ միասին, դեռևս կան չլուծված խնդիրներ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է թափքի շարժման ընթացքում անձի անվտանգության ապահովմանը, տրանսպորտային միջոցների բնական լուսաթափանցելիությանը, դրանց մակերեսներին, ջեռուցմանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր արձանագրված խնդիրների լուծմանը նպաստելու կապակցությամբ»,- գրված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter