HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 9 կուսակցություն և 2 դաշինք

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18.00-ն։

Ինչպես հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք.

«ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Ազգային Առաջընթաց» կուսակցություն
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն
«Օրինաց Երկիր» կուսակցություն
ՄԵՆՔ կուսակցությունների դաշինք
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ. նոյեմբերի 19-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter