HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած մաքսային հսկողության արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից միջազգային փոստային առաքման միջոցով Հայաստան ներմուծված շամպունի պլաստմասե տարայում հայտնաբերվել է երեք պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ընդհանուր 37 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, փոստային առաքանու իրական հասցեատիրոջը հայտնաբերելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին Նոր Նորքի առաջին զանգվածից Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման են ենթարկել որոնվող քաղաքացուն, որի անունը, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարկում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter