HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում՝ պետական բյուջեի նախագիծը

Կառավարությունն առաջարկում է խորհրդարանին նոյեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարել ար­­տա­­հերթ նիստ։ Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։ Նախագիծը ներկայացրեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Արտահերթ նիստի օրակարգում են հետևյալ հարցերը՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին», «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփո­խու­թյուններ կատարելու մասին», «Ղրղզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորա­գրված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսա­կան շուկաների ծրա­գիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «2019 թվականի պետական բյուջեի մասին» և այլ նախագծեր։

Հիշեցնենք, որ խորհրդարանն իրավունքի ուժով արձակվել է, սակայն շարունակում է իր լիազորությունների կատարումը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter