HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Նոյեմբերի 19-ից 20-ը Հայաստանի ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, քհծ 1-ին դասի պետական խորհրդական Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության Միջազգային անվտանգության քաղաքականության և երկկողմ հարաբերությունների վարչության պետ, ԳԴՀ ՌԾՈՒ  1-ին կարգի կապիտան Աքսել Ռիշտաուի համանախագահությամբ անցկացվել են 10-րդ հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ներկայացվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների դիրքորոշումները անվտանգությանն ու պաշտպանությանն առնչվող միջազգային զարգացումների վերաբերյալ:

ՊՆ-ն հայտնում է, որ Լևոն Այվազյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա խնդիրները, պաշտպանական քաղաքականության մոտեցումները դրանց կարգավորման ուղղությամբ:

Գերմանական կողմն իր հերթին ներկայացրել է եվրատլանտյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, առկա սպառնալիքները և տարածաշրջանի երկրների մոտեցումները:

Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակող ձևաչափերով համագործակցության հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter