HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն այցելել է Մազարի Շարիֆ քաղաքում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին

Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին այցելել է Մազարի Շարիֆ քաղաք, որտեղ, գերմանական հրամանատարության ներքո, ծառայություն են իրականացնում հայ խաղաղապահները: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պատվիրակությանը դիմավորել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատար, գերմանական բանակի գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը։

Նոյեմբերի 21-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարության հետ։ Հրամանատարության շտաբում գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը Դավիթ Տոնոյանին ներկայացրել է հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող ծառայության առանձնահատկությունները և խնդիրները, տարածաշրջանային իրավիճակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև և ռազմաքաղաքական հարցերի լայն շրջանակ։ Հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրեր, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին։

Խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ զինծառայողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը անձնակազմին է ներկայացրել ՀՀ ներքաղաքական գործընթացները և զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, միջազգային համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում խաղաղապահ առաքելությունների նշանակությունը։ Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև խաղաղապահ զինծառայողների բարձրացրած հարցերին, շնորհակալություն հայտնել նրանց բարեխիղճ ծառայության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter