HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի պետական բյուջեն

Խորհրդարանն արտահերթ նիստով 66 կողմ, 4 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց կառավարությանն ընդունված բյուջեի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ 2019-ի բյուջեով գործադիրը նախատեսում է 4,9 % տնտեսական աճ ապահովել։

Արտահերթ նիստին ներկա էր հրաժարական ներկայացրած կառավարության կազմը։

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ մյուս փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը մինչ քվեարկությունն ասացին, որ չնայած խմբակցությունն ունի կողմ քվեարկելու որոշում, սակայն իրենք դեմ են քվեարկելու։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց՝ խմբակցության որոշ անդամներ ազատ են իրենց քվեարկության հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter