HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով նիստին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է երկրորդ նախագահ Արթուր Դավթյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստին: Այս մասին տեղեկությունը հաստատեց նիստի մասնակից դատախազներից մեկը:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթանում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Վերը նշված որոշման դեմ Վճռաբեկ դատարան բողոք էր ներկայացվել հենց գլխավոր դատախազի կողմից:

Այս պահին նիստն ընդմիջվել է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնեց, որ դատավոր Ռուբեն Մխիթարյանին պատրաստվում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել և դրան պատրաստվելու համար ժամանակ են խնդրել: Նիստը կշարունակվի ժամը 17:45-ին: 

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Ավելի վաղ, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter