Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ նոր դեսպաններ են նշանակվել Ավստրիայում և Մեծ Բրիտանիայում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից:
Արմեն Սարգսյանի մյուս հրամանագրով՝ Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն): Արմեն Պապիկյանն էլ նշանակվել է Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել