Ռազմաճակատ․ կամավորները
Հրթիռակոծության հետևանքով վնասվել են տնտեսական նշանակության շինություններ և թաղամասը սնուցող գազատարը։
Երեկ գիշերը Ադրբեջանը դարձյալ հրթիռակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ ավերելով հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները, ինչպես նաև՝ վնասելով թաղամասը սնուցող գազատարը:
Հարավային սահմանի պաշտպանները
«Հետքի» նկարահանող խումբը եղել է Պաշտպանության բանակի հրետանային ստորաբաժանումներից մեկի կրակային դիրքում: Տղաները պատմում են տեղի ունեցած և ընթացող մարտերի, իրենց առօրյայի, տրամադրության, ընտանիքների և այլ հարցերի մասին:
Ռազմաճակատ․ հրետանավորները
Տերեւաթափը սկսվել է արդեն: Մեքենան մտնում է անտառ, ու աշնանային գույների միջով դանդաղ բարձրանում ենք դեպի Մռավ լեռը:
Երեկ ուշ երեկոյան և լուսադեմին Ադրբեջանը նորից հրթիռահրետակոծել է Ստեփանակերտը և Շուշին՝ հարվածելով քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Ադրբեջանը կիրառել է տարբեր զինատեսակներ ու արգելված կասետային ռումբեր։
Մռավի զինվորները
Բժիշկները՝ ռազմաճակատում
«Լեռնիկ, սրանց բերել ես ստեղ, որ ի՞նչ անես, կոտորե՞ս»,- մեզ տեսնելուն պես ասում է հրամանատար Կարեն Շաքարյանը:
Արցախում գտնվող «Հետքի» ֆոտոթղթակիցը հոկտեմբերի 10-ին եղել է ռազմադաշտի մի քանի հատվածներում և լուսանկարել մարտական գործողությունների մասնակիցներին։
Արցախում աշխատող «Հետքի» ֆոտոթղթակիցը լուսանկարել է Պաշտպանության բանակի զինծառայողների:
Թե՛ մզկիթները, թե՛ մեդրեսեն ընդգրկված են Շուշիի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում եւ պահպանվում են պետության կողմից:
«Հետքի» թղթակիցները հայտնում են նաև, որ Ստեփանակերտ մտնելու ճանապարհին լսվեց ադրբեջանական ԱԹՍ-ի պայթյունի ձայնը:
Հրետակոծության հետեւանքով վնասվել են բազմաթիվ-շենք շինություններ, այրվել են ավտոմեքենաներ։
Այսօր Արցախում ամենատարածված արտահայտությունն է դարձել «զգույշ կլինեք»-ը։
«ՈւԱԶ»-ը միանգամից հայտնվում է հարավ-արեւելյան սահմանի փոշու մեջ: Որքան առաջ ենք գնում, հրետակոծության ձայներն ուժեղանում են: Դիմացի մեքենան արագությունն ավելացնում է, փոշու միջով առաջ ենք գնում:
Այգեպարում վնասվել է նաեւ Սամվել Ուդումյանի տունը: Մեր այցելության ժամանակ նա սրսկում էր այգու ծառերը: Իսկ կինը՝ Հասմիկ Գյոզալյանը, ջրում էր վարունգի մարգերը:
Լիդա Ղազարյանի տունը հրետակոծվել է հուլիսի 14-ին: Տունը սկսվել է վառվել: Հրշեջները կարողացել մարել հրդեհը: Այսօր նա վերադարձել է տուն:
Լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյան
Ներկայացնում ենք Հայրենական պատերազմի վետերանների լուսանկարների շարքի չորրորդ մասը:
1992թ.-ի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին:
Մայիսի 9-ին Աննա Սորոկինան կնստի տանը, առավոտյան կչափի զարկերակային ճնշումը, կգրանցի սեղանին դրված տետրում, ապա կխմի օրվա դեղորայքի չափաբաժինը: Եվ նա գուցե կրկին հիշի մանկությունը, որ իրենից խլեց Մեծ Հայրենական պատերազմը:
Ներկայացնում ենք պատերազմի վետերանների լուսանկարների շարքի երրորդ մասը:
Ներկայացնում ենք պատերազմի վետերանների լուսանկարները շարքը:
Պատերազմի վետերանները
«Մենք ուրախանում էինք, որ իրենք գերի ընկան մեզ նման: Գերմանացիներն էլ գերի դարձան ամերիկացիներին, բայց դրանք նեղություն չտվեցին»,- ասում է 88-ամյա նախկին գերին:
94-ամյա Սուրեն Մովսիսյանը վառարանի մոտ նստած կարդում է խորհրդային մարշալների կենսագրությունը. առանց ակնոցի է կարդում:
Այսօր Երևանի քաղաքապետարանը վերսկսեց Օպերայի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Ազոխի դպրոցում 140 երեխա է սովորում: Նրանք Ազոխում մարտի 9-ին ծառատունկ են իրականացրել:
Այսօր ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը կդառնար 55 տարեկան:
Լուսանկարներ Վայոց ձորի մարզի ընտրատեղամասերից:
Համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչով այսօր համատարած գործադուլ եւ դասադուլ էր Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում: Փակ էին փողոցները, մարդիկ դուրս էին եկել փողոց՝ իրենց խաղաղ բողոքն արտահայտելու ընդդեմ իշխող կուսակցության:
Վարչապետի ընտրությանը սպասելիս
Հանրապետության հրապարակը՝ առավոտյան
Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան չկայացած բանակցություններից հետո 11:00-ին Երևանի Հանրապետության հրապարակից «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշնիյանի գլխավորությամբ քայլերթ մեկնարկեց: Ներկայացնում ենք «Հետք»-ի ֆոտոթղթակից Հակոբ Պողոսյանի լուսանկարները:
Լուսանկարներ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո
Երեւանի ոստիկանության վարչության ՁՊՎ-ից ազատ արձակված պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մարդկանց հոծ բազմությունը դիմավորեց մեծ ոգեւորությամբ: Հիշեցնենք, որ ազատ են արձակվել նաեւ Փաշինյանի գործընկերներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը:
Այն բանից հետո, երբ այսօր ոստիկանությունը ցուցարարներից մեկուսացրեց ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին եւ վերջին երկուսին տեղափոխեցին Շենգավիթի ոստիկանական բաժին, հարյուրավոր քաղաքացիներ հավաքվեցին...
Այսօր՝ ապրիլի 22-ի առավոտյան եւ կեսօրին, լարված իրավիճակ էր ստեղծվել Հանրապետության հրապարակում: Ոստիկանությունը շրջափակել էր կառավարության շենքը՝ զուգահեռաբար բերման ենթարկելով հրապարակում գտնվող տասնյակ քաղաքացիների:
«Հետք»-ի ֆոտոթղթակից Հակոբ Պողոսյանի լուսանկարները՝ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների այսօրվա երթից.
Այսօր առավոտյան կառավարության 3-րդ շենքի մոտ ոստիկանությունը ուժ կիրառեց և բերման ենթարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող տասնյակ ցուցարարների։
Առավոտյան 10:00-ից շարունակվեցին Երևանում մի քանի օր շարունակ ընթացող բողոքի ակցիաները: Հավաքի հարյուրավոր մասնակիցները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակից, որտեղ նաև բերման ենթարկելու դեպքեր եղան, և հասան Բաղրամյան 26, որտեղ գտնվում է վարչապետի նստավայրը:
Ապրիլի 17-ը՝ լուսանկարներում
Ձմռանը Բարձրաշենում մինչեւ 1 մ ձյուն է նստում, ու գյուղը մեկուսանում է արտաքին աշխարհից:
Արցախ. Առաջնագիծ
Թլիկի հիմնական դպրոցում աշխատող ուսուցիչները լավատես չեն գյուղի ապագայի հարցում. նշում են, որ արտագաղթի արդյունքում մի օր գյուղն ամբողջությամբ կդատարկվի, եթե իշխանությունները շարունակեն անտեսել սահմանապահ բնակավայրը: Նրանց դժվար է հակադարձել: