ՀՀԿ-ին տրված ձայնի դիմաց գումար կստանան այն մարդիկ, ովքեր կապացուցեն, որ ընտրել են ՀՀԿ-ին: Մեր հավաստի տվյալներով` իշխող կուսակցությունն է նման հորդոր- տեղեկություն «իջեցրել» հանրապետությունով մեկ: Նրանք չեն ուզում նախորդ ընտրությունների նման...
Մեր հավաստի տեղեկություններով՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մարտի 23- ին հանդիպման է հրավիրել Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններին՝ նպատակ ունենալով քննարկել գյուղացիների հետ նրանց ֆինանսական «տալ-առնելիքները»:
Երբ քաղաքապետարանն սկսեց ապամոնտաժել Աբովյան փողոցի մայթերի շինությունները, հայտարարվեց, որ կարճ ժամանակահատվածում «մայթերը կբարեկարգվեն և կվերադարձվեն հասարակությանը»: Սակայն արդեն ավելի քան երկու ամիս է անցել, իսկ աշխատանքները կիսատ են մնացել:
Թերթը գրում է, որ երեկ հետաքրքիր մանրամասներ է իմացել ՀՀԿ ցուցակից Մենուա Հարությունյանի դուրս մնալու մասին:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզնականում հայտնվել է հայ հասարակությանն անծանոթ անուն-ազգանուն` Նելսոն Զուրոյան: Այս անծանոթի շուրջ արդեն որոշակի խոսակցություններ են շրջանառվում սոցիալական ցանցերում:
Այս տարվա հունվար-փետրվարին բոլոր տեսակի տրանսպորտներով ՀՀ-ից մեկնածների թիվը ժամանողներից ավելի է 17 հազ. 500-ով: Այս տվյալները երեկ հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը:
Վերջին շրջանում «Աշտարակ կաթ» ընկերությունն իր արտադրած պանրի գինը 2100 դրամից կտրուկ իջեցրել է մինչև 1600 դրամի:
Նախընտրական այս շրջանում, երբ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից, ինչպես նաեւ արվեստագետներից ոմանք երազում են իրենց տեղն ունենալ ԱԺ-ում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանից «Առավոտը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է նայում այդ «երեւույթին»:
Խմբագրություն դիմած մի խումբ արթիկցիներ խնդրում են իրենց անդրադառնալ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գործունեությանը, ով ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսանին պատգամավոր դարձնելու գործին: