Մինչև ինաուգուրացիան Սերժ Սարգսյանը կանդրադառնա Ազատության հրապարակ գնալու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին:
Հակոբյանն օրերս է վերադարձել արտերկրից, որտեղ գնացել էր բուժում ստանալու եւ որոշել է դիմում գրել ու անցնել թոշակի:
Կա երկու տարբերակ. կամ օրենքի նախագիծ մշակել, կամ նախագահի հրամանագրով ուժեղացնել Հանրային խորհուրդը: Խնդրով զբաղվում է ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:
Որոշ գործարարներ բանկերում անշարժ գույք են գրավադրում եւ ստացված վարկը տեղափոխում ՀՀ սահմաններից դուրս: Թերեւս դրանով է պայմանավորված վերջին շրջանում դրամի շոշափելի արժեզրկման միտումը, ինչը երկրում արտարժույթի ծավալների նվազման հետեւանք է:
Բայց քանի որ ԱԳՆ-ն սովորություն ունի մշտապես հերքել անգամ անհերքելի տեղեկությունները, ուստի «Ժողովուրդ»-ը տվյալ դեպքում հակված է վստահել իր աղբյուրներին:
Թերթին տեղեկություններ են հասել, որ մոտ 9 օր հետո Հայաստան է ժամանելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` Ռիչարդ Հովհաննիսյանը: Իշխանական կուլիսներում անհանգստություն կա, թե Հովհաննիսյանի հայրը նրան նաև ֆինանսական...
Արմեն Ռուստամյանին ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարը գրելու հանգամանքը որոշ փորձագետներ բացատրում են ՀՅԴ Բյուրո-Գերագույն մարմին հակասություններով: ՀՅԴ Բյուրոն, որ աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմինն է, ըստ էության, Ռուստամյանին...
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրել է ձկնամթերքի շուկան և հայտնաբերել, որ այդ ոլորտում արդեն գերիշխող դիրք ունեցող երկու ընկերություններ կան, ձկնամթերքն էլ թանկացել է:
Թերթի տեղեկություններով, իշխանության մեջ ներկայումս քննարկվում է Սերժ Սարգսյանի` Ազատության հրապարակ գնլաու և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու հարցը: Դա դիտվում է որպես ստեղծված փակուղուց դուրս գալու միակ հնարավորություն: