Մինչ ՀՀԿ ղեկավար կազմը պնդում է, որ Երևանի քաղաքապետի անմրցելի թեկնածուն հենց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իրադարձություններն անընդհատ «Տարոն գեղեցիկի» դեմ են դուրս գալիս:
Երեկ Րաֆֆի Հովհանիսյանն Իջևանում լրագրողների ներկայաությամբ զանգահարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ասել. «Բարև, զորավար, ինչպե՞ս եք»: Դրանից հետո ոստիկանները չեն խոչընդոտել իջևանցիների հետ նրա հանդիպմանը:
Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, թե նախագահական ընտրություններն անցել են ազատ ու արդար, «հիմա էլ ամենաառաջադեմ ժողովրդավարական պետություններին բնորոշ հետընտրական պրոցեսներ են»:
Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, չեն այցելել Եռաբլուր՝ սպարապետի շիրիմին: Ու սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Ս. Սարգսյանի քարոզչական տեսահոլովակներում ցուցադրելով կադրեր, այդպես Վազգենի...
Երեկ թերթը տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, ով Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր եւ քարոզչության գծով պատասխանատուն, որոշել է դեսպան նշանակել: Ըստ այդ տեղեկությունների՝ Սարգսյանը փեսային գործուղելու...
Այդուհանդերձ, թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ եւս մեկ հանդիպում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ տեղի կունենա, սակայն արդեն ՍԴ-ում Հովհաննիսյանի հայցի քննությունից եւ որոշումից հետո: Քննարկումն ըստ ամենայնի կվերաբերի նաեւ օրերս...
Հիշո՞ւմ եք, մի երկու շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե բոլորի նախագահն է լինելու: Փաստորեն, սուտ էր ասում: Բայց գաղափարն ինքնին վատը չէ: Օրինակ՝ թող Րաֆֆիին ընտրածները հարկեր վճարեն ոչ թե պետությանը, այլ անձամբ Րաֆֆիին, Բագրատյանին ընտրածները՝...
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալված Սամվել Հարությունյանի մայրը՝ Ռոզա Գալստյանը, ի տարբերություն նույն կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչի՝ 51-ամյա Կարինե Էլչակյանի,...
Նախագահական ընտրությունների թոհուբոհը, հետընտրական զարգացումները բացասաբար են անդրադարձել Սերժ Սարգսյանի առողջության վրա: Իշխանական աղբյուրներից «Հրապարակը» տեղեկացավ, որ նա երեկ՝ վաղ առավոտյան, այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն և կազդուրիչ...