HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կարո Կարապետյանի սպանության և Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության գործերը կարճվել են

ԱԺ նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» անունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության գործը կարճվել է: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ըստ քննության տվյալների՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի՝ «Կարամելի Հարութ» անունով հայտնի Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության գործը ևս կարճվել է:

Հիշեցնենք, որ Կարո Կարապետյանը սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին «Այգի» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների հետևանքով: Դրանից հետո Զովունիում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի դին: Քննությամբ պարզվել է, որ Ղարագյոզյանն ինքնասպան է եղել:

Նշենք, որ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի միջև «Այգի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին ականատես անձ է եղել: Վերջինս հարցաքննվել է վկայի կարգավիճակով:

Գործի քննության սկզբնական փուլում, թեև քննության առարկա է դարձել այն վարկածը, որ ԱԺ նախկին պատգամավորների միջև գույքային վեճ է եղել՝ սպանության բուն շարժառիթն, ըստ Քննչական կոմիտեի, մնում է չպարզված:

Նաիրա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպանության բուն շարժառիթը հնարավոր չի եղել պարզել, քանի որ վեճը տեղի է ունեցել Կարապետյանի և Ղարագյոզյանի միջև, որոնք մահացել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter