HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը հրապարակել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում մշակվել է հարկ վճարողների ուղեցույց հարկային ստուգումների իրականացման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Ըստ հաղորդագրության պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ դեպքերում տնտեսվարողները տեղեկացված չեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչի արդյունքում կարող են տուժել հարկային վարչարարությունից, հարկային մարմինների կայացրած վարչական ակտերից, հարկային մարմիններում առկա քաշքշուկներից և այլն։ Խնդիրը հատկապես առնչվում է հարկային մարմինների ստուգումներին։

Ուղեցույցում ներառվել են այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են բարձրացվում պաշտպանին հասցեագրվող դիմումներում ու բողոքներում։ Օրինակ, որո՞նք են հարկային հսկողության շրջանակներում իրականացվող հարկային ստուգումների տեսակները, ո՞րն է հարկային ստուգման իրականացման իրավական հիմքը, ի՞նչ տեղեկություն պետք է պարունակի հարկային ստուգման հանձնարարագիրը և այլն։

Ուղեցույցի նպատակն է բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը, հատկապես՝ հարկային ստուգումների ոլորտում։

Ուղեցույցը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter