HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Ղամբարյանն ազատվել է սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից. նրան կփոխարինի Անի Ամիրշադյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը:

Ամիրշադյան Անի Էդվարդի

Ծնվել է 1987թ. օգոստոսի 19, Երևան քաղաքում:

Կրթություն

2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրը, մասնագիտացումը Կառավարում

2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը Կառավարում

2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան

Աշխատանքային փորձ

2009-2011թթ. աշխատել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում:

2011-2013թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:

2013-2019թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter