HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Բուզանդի փողոցում. տուժածներ չկան

Սեպտեմբերի 11-ին` ժամը 06:54-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝ լվացքատան (8 քմ) մոտ 3 քմ տարածքում, այրվել է գույքը (լվացքի մեքենա, չորանոց, սրբիչներ և այլն):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:13-ին, մարվել՝ 07:21-ին:

Հյուրանոցի 19 սենյակներից տարհանվել են 38 հյուր և 8 աշխատակից. տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter