HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է ՓԾ ղեկավար կազմի հադիպումը «ARMENIAN HELICOPTERS» ընկերության ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 16-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Փրկարար ծառայության ղեկավար կազմի հադիպումը «ARMENIAN HELICOPTERS» միջազգային ավիակազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր քննարկել և վերհանել երկկողմ փոխշահավետ համագործակցությունը սերտացնելու ուղղիները:

Ողջունելով հյուրերին ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը նշեց,որ ԱԻՆ-ը և «ARMENIAN HELICOPTERS»-ը արդեն իսկ ունեն արդյունավետ համագործակցության նախադեպեր՝ մասնավորապես, մատնանշելով այս տարվա փետրվարին Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնության ցուցաբերման, զոհված ֆրանսիայի քաղաքացու մարմնի տեղափոխվան և բոլորովին վերջերս Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիների հետ տեղի ունեցած միջադեպերը:

Ըստ Արտակ Նահապետյանի, ընկերությունը ներկայում համագործակցում է և ունի կնքված պայմանագրեր տարբեր պետական հաստատությունների հետ և ցանկություն ունի նմանատիպ պայմանագիր կնքել նաև ԱԻ նախարարության հետ:

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը ծավալուն շնորհանդեսի շրջանակներում մանրամասն ներկայացրեց ընկերության գործունեությունը, մատուցվող ծառայությունները և նախարարության հետ համագործակցության զարգացման իր տեսլականը:

Ըստ Արամ Աբովյանի, ներկա պահին ընկերության՝ պետական մարմինների հետ ամենածավալուն և հաջողված համագործակցությունը առողջապահության նախարարության հետ սանիտարական, շտապ բուժօգնության թռիչքների իրականացումն է:

Ըստ ընկերության կոմերցիոն տնօրենի, ընկերության պարկում առկա չորս ուղղաթիռները կարող են օգտագործվել ԱԻ նախարարության տարաբնույթ խնդիրների իրականացման ժամանակ՝ լինի դա հրդեհաշիջման աշխատանքներ, անձնակազմի արագ տեղափոխություն կամ հետախուզական գործողություններ:

Մասնավորապես, ընկերության «H125» և «H130» ուղղաթիռները հնարավորություն ունեն վերազինվելու արտակարգ իրավիճակներում աշխատելու համար, մասնավորապես, երբ տարածքն անհասանելի է կամ դժվարամատչելի մարդու կամ տեխնիկայի համար: Ըստ նրա, ընկերությունը պատրաստ է գնել որոնողափրկարարական սարքավորումներ ու իրականացնել օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումը:

«ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության և ոստիկանության կարիքների համար իրականացվող չվերթներն ունեն առաջնահերթություն մյուս տիպի չվերթների նկատմամբ: Անգամ այս կառույցների պարագայում առաջնահերթությունը տրվում է ԱԻ նախարարությանը: Արդյունքում ԱԻՆ-ը հնարավորություն կունենա կանչից հետո 30-60 րոպեի ընթացքում օդում ունենալ համապատասխան սարքավորումներով զինված ուղղաթիռ»,- ասաց Արամ Աբովյանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել շփումները՝ համագործակցությունը ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter