HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ պաշտոնական հաղորդումը՝ համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ

2019թ. սեպտեմբերի 22-ից մեկնարկել են Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Ստորև ներկայացված է Երևանի պետական համալսարանի պաշտոնական հաղորդումը վերջիններիս իրականացման մանրամասների վերաբերյալ.

1. Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի թիվ 257-Ա/2 հրամանի համաձայն (հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 01.06.2019 որոշման N661–Լ հավելվածի կետ 19, ենթակետ 20-ը)՝ ԵՊՀ 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելու և նշելու նպատակով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով, որի նախագահն է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

2.  ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում որոշվել է 18 մլն դրամ հատկացնել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին ԵՊՀ 100-ամյա հոբելյանի միջոցառումների ծախսերը փոխհատուցելու նպատակով։

3. Հայաստանի Հանրապետության գիտության կոմիտեի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հատկացվել է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ևս 18 մլն  ՀՀ դրամ «Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացում» ծրագրի իրականացման նպատակով:

4. ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների ծրագրի համաձայն` 26.09.2019 թ.՝ ժամը 14։00-ին, կկայանա ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի մասնակցությամբ, որի ընթացքում նախատեսված են ակադեմիական ազատության մասին հռչակագրի ընդունումն ու պարգևատրման արարողությունը: Նշված պաշտոնատար անձինք հաստատել են իրենց մասնակցությունը:

5. ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների ծրագրով 27.09.2019 կանցկացվի «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը և նորարարությունը 21-րդ դարում» թեմայով միջազգային խորհրդաժողով, որին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանը:

6. 27.09.2019-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա պաշտոնական հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես կգա ողջույնի խոսքով:

7. ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցության նպատակով Հայաստան են ժամանել 21 երկրներից գիտական և կրթական ոլորտների 84 ներկայացուցիչներ՝ Բելառուսից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից և այլն:  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կայանալիք պաշտոնական հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգա նաև Պրահայի Կարլովի համալսարանի ռեկտոր, դոկտոր Թոմաշ Զիման:

8. 27.09.2019-ի երեկոյան տեղի կունենան ԵՊՀ ռեկտորի անունից  ընդունելություն և գալա-ընթրիք «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Գալա-ընթրիքին հրավիրված է մոտ 450 հոգի:  «Ֆլորենս» ռեստորանային համալիրի ընտրությունը պայմանավորված էր առաջարկում ներառված առիթին առավել համապատասխան դահլիճի հարմարավետությամբ, ճաշացանկով, սպասարկման որակով, տեխնիկական հագեցվածությամբ (լեդ-էկրաններ, լույս, ձայն): Գալա-ընթրիքին հրավիրված են ՀՀ նախագահ Ա․Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ա․Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Ա․Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter