HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Կոստանյան․ «Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն աջակցելով` չի դավաճանում իր սկզբունքներին։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կոստանյանը։

«Սկզբունքայնության շեղման ընդհանրապես դրսևորում չկա մի քանի պատճառներով՝ ընդհանրապես ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առնչություն երբևէ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստն ու կայունության երաշխիքը հենց ծառայությունն է պետությանը և հայրենիքին, ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվելու և չեմ էլ շեղվելու, եթե որևէ մեկը կարող է դիտարկել շեղում, ես շատ մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ մայիսի ութին՝ վարչապետի ընտրության օրը, իր ելույթում ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ պետական կառավարման, Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ որևէ հակասություն չկա այդ հարցում

«Զարմանում եմ, որ այնտեղ հակասություններ են փնտրում, ես ասել եմ, որ մեր հանրության մեջ որևէ մեկը չի տեսել Նիկոլ Փաշինյանին պետական կառավարման պրոցեսում, որովհետև ամբողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային-հասարակական և խորհրդարանական, հետևաբար պետական կառավարման մեջ որևէ մեկը իրեն չի տեսել։ Ես ամիսների ընթացքում տեսա ու համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները և ցանկությունները ազնիվ են և ուղղված են պետության բարօրությանը»,- ասաց նա։

Գևորգ Կոստանյանի խոսքով՝ իր ելույթից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է

«Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը և միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը։ Ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն ունենալուն, մեր ֆրակցիան էլ նույն օրը հայտարարություն տարածեց, էդտեղ որտե՞ղ հակասություն տեսաք։ Ես եղել եմ թիմի անդամ և մնում եմ թիմի անդամ»,- ասաց Գևորգ Կոստանյանը։

Կոստանյանն ասաց, որ առաջարկ է ստացել Եվրամիությունից` աշխատանքի անցնելու, դեկտեմբերի 15-20-ի միջակայքում պետք է ասի իր պատասխանը։ Կոստանյանին առաջարկել են 2020 թվականից նոր կազմավորվող ԵՄ դատախազությունում աշխատելառաջարկն ընդունել է, սակայն դեռ պաշտոնապես չի արձագանքել։ Թե մինչ այդ ինչ աշխատանքի է անցնելու, այդ մասին Կոստանյանը որոշակի բան չասաց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter