HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում ընտրողներին նախկինի պես «զոռով» չեն բերում քվեարկության, այդ պատճառով էլ մասնակցությունը պասիվ է

Այսօր Կապանում տեղի են ունենում համայնքապետի արտահերթ ընտրություններ, որին մասնակցում է երեք թեկնածու՝ անկուսակցականներ Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագրից» Նարեկ Բաբայանը:

Կապանի 35/22  ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ 1284 ընտրողից ընտրությանը մասնակցել է 360-ը: Նարեկ Բաբայանի վստահված անձ Դավիթ Հայրապետյանի փոխանցմամբ՝ մինչ այդ պահը որևէ խախտում, կուտակում կամ ուղղորդում չի եղել տեղամասում:  

35/16 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիրայր Ղահրամանյանն էլ («Քաղաքացիական կուսակցություն») նշեց, որ կրկին ժամը 13:00-ի դրությամբ 1460 ընտրողից ընտրությանը մասնակցել է 320-ը: Ընտրողների պասիվ մասնակցությունը պայմանավորեց այն հանգամանքով, որ նախորդ ընտրությունների պես մարդկանց «զոռով», ստիպելով չեն բերում քվեարկության: Նա ևս նշեց, որ առայժմ որևէ խախտում, ցուցակային անշճտություն, կուտակում չի եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter