HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՀԿ-ն կողմ չէ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին

Հայաստանի հանրապետական խմբակցությունը կողմ չէ առաջարկվող ընտրական օրենսգրքին: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա մի շարք գործոններ են ազդել. ինչպես հայտնի է՝ հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ: Բոլոր քաղաքական ուժերի ներգրավումն է այն գրավականը, որ ապահովում է ընտրական օրենսգրքի փոփոխությունների նկատմամբ կոնսենսուսը, սակայն այն, թե ինչպես կառավարությունը կազմակերպեց նախագծի քննարկումներն ու ԱԺ դրա ներկայացումը, վկայում է այն մասին, որ կառավարությունը որդեգրել էր տրամագծորեն այլ քաղաքականություն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ խորհրդարանում ձևավորվել էր չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:

«Դեռևս օգոստոսին աշխատանքային խումբն ամփոփել էր առաջարկները և ուղարկել կառավարություն, սակայն նույնիսկ բոլոր ուժերի միասնական ներկայացրած մի շարք առաջարկներ ամբողջությամբ անտեսվեցին կառավարության կողմից: Նախագիծը հապճեպությամբ ներկայացվել է ոչ միայն խորհրդարան, այլև Վենետիկի հանձնաժողով, ներկայացվել ընդամենը մի քանի օր առաջ, և Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել, ստացվում է՝ Վենետիկի հանձնաժողովն առաջին անգամ զրկված է մինչև ԱԺ կողմից նախագծի ընդունումը կարծիք հայտնելու իրավունքից, չկա նաև ԵԱՀԿ ԺՄԻԿ-ի կարծիքը»,- ասաց պատգամավորը:

ՀՀԿ պատգամավորի վստահեցմամբ՝ իրենք համաձայն են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին, սակայն դեմ են հապճեպությանը, որով փորձում է գործադիրն այն իրականացնել:

«Հաշվի առնելով այս ամենը ՀՀԿ-ն կողմ չէ նախագծին»,- իր ելույթը եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը՝ չհստակեցնելով, թե խմբակցությունն ինչպես է քվեարկելու:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter