HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործն ուղարկեց նոր քննության

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքներով որոշում, ըստ որի՝ Քոչարյանի խափանման միջոցի հարցն ուղարկվում է վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանում այսօր քննվում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության և Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքները: Դատական նիստը դռնփակ էր, սակայն որոշումը հրապարակվեց դռնբաց: Հրապարակման պահին Քոչարյանը դատական նիստերի դահլիճում չէր:

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Ավելի վաղ, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter