HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր մեկ քվեով որոշելու է երկրի հետագա ճակատագիրը»

«2018 թվականի հոկտեմբերի դրությամբ մենք կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն առանց բացառության»։

Այս մասին կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք խոստացել ենք, որ եթե ՀՀ ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի հեռացումը խաղաղ ճանապարհով, այսօրվա դրությամբ այդ պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասաց նա։

Հաջորդ խոստումը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, եղել է ընտրությունների արդյունքների կեղծման պրոցեսն «արմատախիլ անելը»։ «Երևանի ավագանու ընտրությունների ու ՏԻՄ ընտրությունների արդյունքով դա կատարված է»,- ասաց Փաշինյանը։

 Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հաջորդ խոստումը կոռուպցիայի դեմ «անզիջում պայքարն է»։ «Այն կատարված է, բայց պայքարը շարունակվում է»,- հավելեց նա։

Կառավարությունը խոստացել էր նաև վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները։

«Այսօր որևէ շուկայում սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս նոր խաղացողներ։ Մենք խոստացել ենք, որ ՀՀ-ում չեն լինի արտոնյալ անձինք, ու կապահովվի հավասար պայմաններ»,- ասաց նա։

Հաջորդ խոստումն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ «ՀՀ-ում իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին, ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր մեկ քվեով ընտրություններում որոշելու է երկրի հետագա ճակատագիրը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի վստահեցմամբ՝ 2018-ի արտահերթ ընտրություններում իրենք վստահության քվե են ակնկալում՝ առաջիկա հինգ տարիների կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար։

 «Մենք մտադիր ենք տնտեսական հեղափոխություն իրականացնել, Հայաստանը ադյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնել»,- ասաց նա։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ասուլիսին եկել է եռագույն փողկապով։

«Ազգային ժողովում իմ ելույթում ես ասացի, որ կրում եմ բացառապես հայկական արտադրության հագուստ՝ բացառությամբ փողկապի, որը չէինք կարողացել գտնել։ «Արտադրողներն արձագանքել են, ու հայկական արտադրության երկու փողկապ եմ նվեր ստացել»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter