Համայնքի 916 գրանցված ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 625-ը կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 68,23%-ը։
Գրանցված 1397 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 702-ը կամ 50,25%-ը։
Ընտրելու իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է 975-ը կամ 61,48%-ը: Արդյունքներն ամփոփելու պահին ընտրատեղամասում ներկա էին հաղթող կողմից մեկ վստահված անձ և երեք դիտորդ:
Համայնքը 2004 թվականից մինչև օրս ղեկավարող Հայկ Սիմոնյանը ստացել է 51 ձայն։
Տանձուտ համայնքում ընտրության իրավունք ուներ 1551 քաղաքացի, որոնցից 1004-ը կամ 64.73%-ը, մասնակցեց ընտրության գործընթացին։
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում ամփոփվեցին համայնքապետի ընտրությունների արդյունքները։ Ընտրության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 796-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 66,3%-ը։
Թեկնածուներից առավելագույն ձայներ են ստացել Արշավիր Գրիգորյանը և Գևորգ Մանուկյանը՝ 118, նրանց հաջորդում են Գարսևան Եղիազարյանը՝ 108, Հայկ Բաղդասարյանը՝ 104, այնուհետև Զոհրաբ Սարգսյանը` 99։ Յուրիկ Ավետիսյանը ստացել է 92 ձայն:
Լոռու մարզի Լուսաղբյուր համայքի միակ՝ 22/01 ընտրատեղամասում ավարտվեցին համայնքապետի ընտրությունները: Ընտրության իրավունք ունեցող 805 քաղաքացուց քվեարկությանը մասնակցեցին 368-ը կամ 45,7%-ը:
Եղեգնուտ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 647 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 343-ը կամ 53%-ը:
Համայնքի` ընտրելու իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկության մասնակցել էր 300-ը կամ 73%-ը:
Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն ավարտվեց: Այստեղ ընտրության իրավունք ունեցող 261 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 209-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների մոտ 80%-ը:
Վստահված անձանց խոսքով՝ ընտրողների շրջանում այս տարի գրանցվել է ամենամեծ ակտիվությունը, և նախորդ տարիներին ընտրությանը մասնակցած բնակիչների թիվը չի գերազանցել 600-ը:
Կալանքի միջնորդությունը քննել է դատավոր Նելլի Բաղդասարյանը:
18։20-ի դրությամբ Գեղարքունիք համայնքում գրանցված 1397 ընտրողից քվեարկել է 671-ը։
Սյունիքի մարզի Կապան, Սիսիան քաղաքներում առկա է մառախուղ:
Սարգիս Օհանջանյանի գործով դատավորը խորհրդակցական սենյակում է:
14/2-ում աշխատում է Լեգալ պրոգրես իրավական ակումբի վստահված անձը, ով ողջ ընթացքում խախտում չի արձանագրել։
Այս պահի դրությամբ 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 765-ը։ Օգնելու նպատակով գրանցվողների թիվը 70 է։ Ընտրատեղամասից դուրս եկող տարեց կանանցից մեկը բարձրաձայն ասաց․ «Էս նրա խաթեր եմ եկել, թե չէ չէի գալու»։
Այս տեղամասում գրանցված է 1510 ընտրող, որոնցից 14:00-ի դրությամբ քվեարկել է 259 ընտրող: 11 մարդ ընտրությանը մասնակցել է այլ քաղաքացու օգնությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեական Ամանորի՝ Ռոշ ա Շանայի առթիվ:
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի ընտրություններին 14։43-ի դրությամբ 1200 ընտրողներից մասնակցել են 540-ը։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Երկու երկրների վարչապետերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել զանգվածային լրատվության միջոցների հարցերին։
«Ակնկալիքների մասին առայժմ կլռեմ։ Խոսելու եմ վաղը ու շատ ուժեղ եմ խոսելու։ Առայժմ ժողովուրդը թող իր գնահատականը տա։ Ես 23 տարի ժողովրդի կողքին եմ եղել, ով էլ ինձ ձայն չտա, էլի իմ ժողովուրդն է»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, այդ թվում` դատաիրավական, պետական կառավարման համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով:
Ժամը 14:30-ի դրությամբ՝ 878 գրանցված ընտրողներից քվեարկել է 311-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական պարագաների կազմում չի ներառել խոշորացույցներ, ինչը խառնաշփոթ է առաջացնում ընտրատեղամասերում:
13։00-ի դրությամբ՝ ընտրատեղամասում 916 գրանցված ընտրողներից քվեարկել է 295-ը։
Ընտրություններից առաջ Փարաքարում նախընտրական պայքարի մասին մի շարք հրապարակումներ եղան:
Վանևան համայնքը ունի 261 ընտրող:
Մեզ հետ զրույցում հանձնաժողովի քարտուղար Հովհաննես Բադալյանը նշեց, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս խնդրի առնչությամբ դիմել են Կենտրոնական ընտրական հանձաժողով, սակայն, երկու տարի անընդմեջ պատասխանը մեկն է չունենք։
Մի քաղաքացի փորձեց գրանցվել որպես թեկնածուներից Հովիկ Հովակիմյանի վստահված անձ, սակայն հանձնաժողովը թույլ չտվեց, քան որ այդ թեկնածուն այս ընտրատեղամասում արդեն ուներ վստահված անձ: «Լավ, դուրսը կսպասեմ»,- նշեց քաղաքացին ու դուրս եկավ:
Զարթոնքում իր ընտրության իրավունքը եկավ իրացնելու նաև թեկնածուներից Սամվել Աղաջանյանը։ Ըստ թեկնածուի գյուղում այս ընթացքում լարվածություն չի եղել։
Հրայր Գալստյանի վստահված անձ Նորայր Գալստյանը, որը համայնքապետի եղբայրն է և համայնքի ավագանու անդամ, իր գործողություններում խնդիր չի տեսնում։
Մեր հարցին, թե ինչու՞ է ինքը հոգում հանձնաժողովի անդամների ընդմիջման համար, նա պատասխանեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում, ուղղակի հյուրասիրում է՝ ավելացնելով նաև, որ սուրճով չի սահմանափակվի, կեսօրին նաև այլ ուտելիքներ կբերի ճաշի համար
Տեղամասում խոշորացույց չկա, հանձնաժողովի անդամներից մեկն ակնոց է տրամադրել, որով էլ քվեարկում են տեսողական խնդիրներ ունեցողները:
Խաշթառակ համայնքին տեղացիները «Հայկական Հոլիվուդ» են ասում, քանի որ հենց այստեղ են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ» և մի շարք այլ հայկական ֆիլմեր։
Համայնքն ունի 1216 բնակիչ, ընտրողների թիվը՝ 805։
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքում ժամը 10։35-ի դրությամբ կա 6 գրանցված օգնող։
Նելլին եկել է ընտրելու՝ այն հույսով, որ այս ընտրություններից հետո մինչև վերջ կվերանորոգեն դպրոցը:
Արարատի Արևաբույր համայնքի թիվ 11/2-րդ ընտրատեղամասի հարակից տարածքում՝ դպրոցի դարպասների մոտ, կուտակումներ կան:
Իրենց իրավունքն իրացնում են նաև գյուղի տարեցները: 83-ամյա Սարինգյուլ Մանուչարյանը, ընտրության էր եկել օգնողի հետ, սակայն իր ընտրությունը կատարեց ակնոցի միջոցով:
Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի իր տեղակալի ինքնաբացարկի մասին, թեկնածուն պատասխանեց, որ նման հարցերի չի խառնվում, նույնիսկ այդ ժամանակ հիվանդանոցում է եղել և չի իմացել տեղակալի որոշման մասին։
Կնոջն ակնոց տվեցին, նա միայնակ մտավ քվեախցիկ, իսկ թոռը դրսում սպասեց:
Զարթոնքում համայնքապետի արտահերթ ընտրություններին 9:30-ի դրությամբ 1686 ընտրողից մասնակցել է 129-ը։ Ընտրատեղամասում երկու թեկնածուներից ներկայացված են մեկական վստահված անձիք։
Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում մեկնարկել են համայնքապետի ընտրությունները։
3 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել՝ Խաչատրյան Խաչատուր Նորիկի, Ղազարյան Հազարավարդ Կնյազի և Մարգարյան Աղունիկ Նիկալի։
Լճափ համայնքը ունի 878 գրանցված ընտրող։
Նա նկատի ուներ հանձնաժողովի անդամներից Կարինե Սարգսյանին, որը թեկնածու Հայկ Ասատրյանի հետ գրանցված է նույն հասցեում:
Այժմ ավագանու անդամի թեկնածուները 13 են, բոլորն էլ ինքնաառաջադրված։ Թեկնածուներից 12-ը անկուսակցական են, իսկ Ռազմիկ Աբրահամյանը ՀՅԴ-ից է։
Մրգանուշ համայնքի 11/01 ընտրատեղամասում ընտրության մեկնարկի ազդարարումից անմիջապես հետո համայնքի բնակիչները արդեն գալիս էին ընտրատեղամաս քվեարկելու։
«Հետք»-ը 15 համայնքներից լուսաբանում է ՏԻՄ ընտրությունները:
Պաշտոնի համար այս անգամ պայքարում են 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս համայնքապետ Մխիթար Պետրոսյանը։
Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվող Հետաքննական լրագրության գլոբալ կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ «Global Shining Light Award» մրցանակաբաշխությունը: