Առ այդ, վերը նշված հանգամանքների ներքո տրված համաձայնությունները (նախատեսվող պայմանագրերը) Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիենայի կոնվենցիայի ուժով առոչինչ են:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ օգտագործել յուրաքանչյուրի գիտելիքները և փորձը՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի բարօրության:
Մնացած 21 բուժառուները գտնվում են Արցախի բժիշկների հսկողության ներքո, որոնց կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ նրանց առողջական վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար:
Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման:
«Ստեփանակերտ-Բաքու քաղաքական բանակցությունների ձևարչափը որևէ լավ տեղ չի բերելու». Հայկ Մամիջանյան
Այն գերեզմաններում, որոնց գլխավերևում Արցախի դրոշն է ծածանվում, գրեթե մարդիկ չկան։ Հավանաբար պատճառը բլոկադան է, արցախցիները չեն կարողանում այցելել Եռաբլուրում հուղարկավորված իրենց հարազատներին։
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Երկօրյա դասընթացը հիմնականում վերաբերելու է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերին, վստահությանը, կառավարման և առաջնորդության հարցերին:
Վարչապետ Փաշինյանը Պրահայում ծաղիկներ է խոնարհել Սուրբ Յինդրիխի և Կունհուտի եկեղեցու պուրակում հայ-չեխական բարեկամությանը նվիրված խաչքարի մոտ: