Մի խումբ քաղաքացիներ քիչ առաջ հավաքվել են Աշտարակի քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երթ իրականացնելու համար: Այս մասին «Հետք»-ին ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշ Ամիրբեկյանն, ով Աշտարակի բնակիչ է:
Այսօր առավոտից «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոմեքենաներով փակել էին մայրաքաղաքի Վաղարշյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկը:
Մի խումբ քաղաքացիներ փակել են Արաբկիր վարչական շրջանի Գալուստ Գյուլբենկյան փողոցը:
Ուղիղ միացում երևանյան երթից
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում` ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր հիմնական ակցիան հանրապետության բոլոր ճանապարհների շրջափակումն է բեռնատարներով: Նա կոչ արեց բոլոր տեսակի տեխնիկայով, այդ թվում` գյուղտեխնիկայով, միանալ այս ակցիային:...
Քիչ առաջ Ամիրյան փողոցից բերման են ենթարկվել ակտիվիստ Դավիթ Սանասարյանն ու ևս 16 անձ, որոնք քայլում էին փողոցում ու քաղաքացիներին կոչ անում ընդվզել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:
Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերին արձագանքել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բնակվող հայ երիտասարդները՝ հոլովակ նկարելու եղանակով:
Քիչ առաջ դատարանը բավարարեց քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը: Այսպիսով, Մազմանյանը երկու ամիս ժամկետով կալանավորվեց:
«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հերթական, թվով երրորդ հանրահավաքը ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։