«Եթե ՀՀԿ-ն Հայաստանն է կոնսերվացնում, ապա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է, որ չկոնսերվացնի: Իշխանությունը ՀՀ-ն՝ որպես ինստիտուտ, մինչեւ հողին չհավասարեցնի, չի հանգստանա»,- ասել է Փաշինյանը:
Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը փորձում է ԱՄՆ միջոցով ՌԴ նախագահ Վ. Պուտինին համոզել, որպեսզի նա «օրակարգից հանի» մաքսային միասնական միությանն ու ԵվրԱզԷՍ-ին ՀՀ անդամակցության հարցը: Շրջանառվող լուրերի համաձայն՝...
Ստացվում է, որ այդ փոփոխությունները հիմա էլ կան, պարզապես տեսանելի չեն: Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ էր խոստացել Սերժ Սարգսյանը 5 տարի առաջ: Օրինակ՝ խոստացել էր, որ 2012-ին (այսինքն՝ հիմա) աղքատության մակարդակը կլինի 14 տոկոս, բայց 35 տոկոս է: Խոստացել էր, որ...
Այդ ամենին «մի ուրիշ ձեւ» հետեւել են ՀՀԿ «սվիտան» եւ ներկաները, որովհետեւ սեղանների շուրջ քննարկվող միակ թեման եղել է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի այդ օրն արած հայտարարությունը: Կենացները նույնպես այդ մոտիվներով են եղել:
Այս լուրը հետաքրքիր է այն առումով, որ 2003 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը նման տեղեկանք չտվեց Կարապետյանին: 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանք չտրվեց նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
ՀՀ միգրացիոն ծառայության երեկ հրապարակսծ պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին 11 ամիսներին Հայաստանից մեկնել է ավելի քան 2 միլիոն 53 հազար մարդ, իսկ ժամանել է մոտ 1 միլիոն 981 հազար մարդ:
Դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք ՀՀԿ համագումարը կտևի մոտ 2 ժամ: ՀՀԿ 19 հոգանոց ծերակույտը, որպես մշտական գործող ղեկավար մարմին, կրկին կշարվի բեմի վրա` դեմքին տալով պոլիտբյուրոյի արտահայտություն և կհրապարակի համագումարի օրակարգի մինուճար հարցը` առաջիկա...
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում հայտարարել է, թե Հայաստանում աղքատության բարձր մակարդակի պատճառը գիտելիքների պակասն է:
Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ իշխանությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հայտնվել են ուշագրավ սկանդալի մեջ: