Ամեն դեպքում՝ լավ է, որ այդ շենքերը հյուրանոցներ են դառնալու եւ ոչ թե սաունաներ: Չնայած՝ չի իմացվի: Մեկ էլ տեսար Նարեկ Սարգսյանը Թամանյանի արխիվում համապատասխան նախագծեր հայտնաբերեց:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանրապետության 21-րդ տարեդարձի առթիվ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հանդես է գալու «ուղենշային» ելույթով, որն առնչվելու է 2013 թ. նախագահական ընտրություններին:
Երեկ «ՀԺ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Ըստ այդմ՝ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ:
Թերթի աղբյուրները փախանցում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս իր մոտ է կանչել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Մեհրաբյանին և ասել, որ չպետք է «խանգարի» իր փոսա Կարապետ Գոլոյանի վերընտրությանը:
Շաբաթ օրը Հայաստանում հարսանիքների շքերթ էր: ՀՀԿ բարձրագույն էլիտայից ոչ մեկը ջանք չէր արել հասնել Գորիս' մասնակցելու Սուրեն Խաչատրյանի դստեր հարսանիքին: Լիսկայի փեսան' էրիկ Համբարձումյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է, դասախոսում է Տնտեսագիտական...
Այս տարվա աոաջին ութ ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել է 90 հազար 800 հոգի: Այս թիվը հրապարակել է ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը:
Սեդրակիչն այդ զրույցի ընթացքում շատ հստակ նշել է, որ ինքը ապագա վարչապետի հետ կապված ունի իր ռեալ տեսակետը, եւ որ ինքն անձամբ իրեն վարչապետի դերում չի տեսնում, ինչպես նաեւ չի ցանկանում այդ պաշտոնում տեսնել այնպիսի թեկնածուների, որոնց անուններն...
ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի և N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորի` սեպտեմբերի 12-ի ձերբակալությունները կարող են կապված լինել ՊՆ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների` վերջին օրերի պաշտոնանկությունների հետ:
Արգամիչին չի հաջողվում համոզել Գագիկ Ծառուկյանին` Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հայտարարություն անել, ինչը միակ պայմանն էր նրա՝ կրկին ԱԺ նախագահ դառնալու: