Ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան օրը Ռ. Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) դաժան ծեծի են ենթարկել 81 համարի երթուղու մի վարորդի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել...
Հիմա ավելի է սրվում հարցերի հարցը. «Հարսնաքարի» սահմռկեցուցիչ հանցագործությունը ամբողջությամբ կբացահայտվի՞, թե՞ ոչ, կպատժվե՞ն բոլոր հանցագործները, թե՞ միայն ծեծի անմիջական մասնակիցներից ոմանք:
Սերժ Սարգսյանը պարտավոր է շատ արագ որոշում կայացնել՝ մանդատից զրկել Նեմեցին, փակել տալ «Հարսնաքարը», ապա անկախ և օբյեկտիվ արդարադատության սկզբունքի շրջանակներում դատարան հանձնել Հայրապետյանին:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու, բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ՝ Թալինի քաղաքապետի ընտրություններում իր «բաջանաղին»՝ Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար:
Ինչպես եւ սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը ճանապարհել եւ դիմավորել է Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանին: Ըստ ականատեսների՝ Ծառուկյանը «ճանապարհողների» միջավայրում բոլորի հետ իրեն պահել է անկաշկանդ ու բավականին ջերմ:
ԱԺ նորընտիր պատգամավորները կարծես թե չեն շտապում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ առայժմ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նոր նախագիծ ներկայացրել, որը, սակայն, դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգ:
Եվրադատարանը ցանկացել է ՀՀ կառավարությունից ճշտել, թե արդյոք Հայաստանի իշխանությունները չե՞ն կարծում, որ վկայի կողմից նախաքննության փուլում տրված մեղադրական ցուցմունքով մարդուն դատապարտելը, երբ այդ նույն վկան դատարանում իր ցուցմունքներից հրաժարվել...
«ՉԻ» տեղեկություններով՝ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքերից մեկր, որտեղ տեղակայված է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաեւ երեւանցիներին հայտնի «պոչտան», շատ շուտով հյուրանոցի է վերածվելու:
Անցյալ շաբաթ, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ, հիմնականում քաղաքական իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորների քվեարկությամբ, ընդունեց Սևանա լճից ոռոգման նպատակով 320 մլն խմ ջուր վերցնելու օրենքի նախագիծը, Երևանում պատահաբար ուշադրությունս...