Ահագնացող վտանգի առաջ, արտաքին էքսպանսիաների դեմ հանդիման ծախու զանգվածն առաքինի մարդուն կրկին անգամ թողեց մերկ ու խոցելի, մեղք վիճակում:
Ռուս հոգևորականի նման , մեր տերտերներին ու առաջնորդներին էլ է թվում, թե իրենք են թողություն տվողը և մեղքի մասին շատ ավելին գիտեն, քան Աստծո որդին, կամ էլ ասենք արվեստի մարդը:
Ռիչի Հեվանսի «Ազատություն» երգը դարձավ հիմն մարդու այն տեսակի համար, ով դրա ստեղծման տարիներին փորձում էր հասկանալ, թե ինչ է ազատությունը:
Ես հասկացա հանկարծ, որ բացահայտել արտադրողի տեղը նշանակում է, դատախազներ, հարկային տեսուչներ, հարկադիր կատարողներ ու թաղապետարանական մարդակեր չինովնիկների մի բանակ ուղարկել թաքստոցներում դեռ ինչ որ բան արտադրող հայ նոր սերնդի վրա:
Ոչինչ չարժե այն հեղափոխությունը, որ մարդուն չի տանում ազատագրման, այսինքն` իր բնօրինակին:
Եվ տալ ու ստանալ մրցանակներ, լինելով անմասն ստեղծագործ աշխարհում կատարվող անց ու դարձին, չի կարելի: Լուրջ չեն վերաբերվի մեզ պարզապես մյուսները, ստեղծագործական արհմիության մյուս անդամները, ստեղծագործական դպրոցի կանոնը հարգող ուրիշ մարդիկ, իսկ...
Հավաքական ցանկացած ձեռնարկ նախատեսում է ամեն ինչ, բացի ազատությունը:
Հայ թոշակառու, դիմացիր մի երեք չորս տարի, Ադրբեջանը կփլուզվի ու դու կսկսես շատ փող ստանալ, դու էլ՝ ադրբեջանցի աշխատանքի վետերան, ապրիր շատ երկար, գոնե մի վեց-յոթ տարի, ու Հայաստանը հենց մարդազրկվեց, կտեղափոխվես ու կսկսես Երևանի կենտրոնում ապրել...
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հեղինակած Քաղաքացիական պայմանագրի նախաբանում գրում է. Եթե հետաքրքրված քաղաքացիները այն ընթերցելուց հետո կունենան որոշակի առաջարկություններ, հաճույքով կքննարկեմ դրանք, որպես հեղինակ ընդունելու,...
Ձայնագնորդների երկարամյա փորձը նրանց բերեց դաժան այն եզրահանգման, որ ընտրաձայնը վաճառողների համար ամենաստորացուցիչ պատիժ կարող է հանդիսանալ նրանց ձայնի արժեզրկումը:
Փողը միակ արժեք հռչակած այս թյուր համակարգում նույնիսկ փող աշխատելն է դարձել անիմաստ:
Իմ պատկերացմամբ շարժումների պրակտիկայում 2008 թվականի փետրվարյան շարժումը մի յուրօրինակ երևույթ էր, և կարծում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանի վաստակը ոչ միայն նրանում է, որ նա հիմնադիր կամ պատերազմում հաղթած նախագահ է, այլ հատկապես նրանում, որ հիմնված...
Մտածեցի՝ այն ժամանակ (մի քիչ հին պատմություն է արածս: Հնից եմ գալիս, որ նորը հասկանալի լինի ընթերցողին) մարդը պետությանը խաբում է, տաքսու նշանով տաքսի է վարում՝ առանց հարկ վճարելու, ուղևորին դրել է փակուղային վիճակի մեջ ու կողոպտել, փաստորեն:
Եվ քանի դեռ իշխանական հիերարխիկ ամենացածր աստիճանին կանգնած կատարածուն նայում է բարձրից ու իրավունք է վերապահում պետական մտածողություն քարոզել իրենից շատ ավելի համալիր ունակություններով օժտված ձեռներեց մարդուն, մենք միշտ մնալու ենք ժամանակի ետնաբակում:
ՀՀ առաջին նախագահը քսան տարի առաջ ասաց. «Քսան տարի հետո լավ կլինի»: Հիմա էլ իներցիայով, անգիտակից նույնը կրկնում են նրա իրավահաջորդները: Ինձ ապշեցնում է, երբ վաթսունամյա մարդը խոսում է ապագայի մասին:
Բացատրության կցկտուր ու էմոցիոնալ ֆոնն է կասկած առաջացնում: Տարակուսում ես, թե ինչու է փորձում արդարանալ կամ արդարացնել իր արարքը գեներալ - լեյտենանտ մարդը: Ինչի համար է մասսայական ինքնախարազանման այդ մանիֆեստացիան:
Կովի գանգոսկրին փաթաթված աղիքներ, ցելոֆանե պատառոտված ծվեններ պես-պես, պոլիէթիլենային շշեր ու պահածոյի տուփեր ապարանջանի պես փաթաթված գետի պարանոցին:
Հաճախ է հնչում այն կարծիքը, թե այս կամ այնինչին անձնական ամիբիցիաներն են խանգարում համախմբվելու կոնգրեսի շուրջը: Չկա նման բան: Մանիպուլյատիվ այդ խոսք ու զրույցը, իրենց սպառած այդ հնարքները էլ չեն անցնում: Կա կոնկրետ առճակատում, կա կոնկրետ պահանջ:...
Միտինգավորը, որին մենք մեր այս քսան նորանկախ տարիներին պայմանականորեն անվանում ենք «Ժողովուրդ», չի հանդարտվում:
Նկարի առաջին պլանում վախով ու տագնապալի ներկայով ապրող մարդն է, հետին պլանի աջ կողմում` վայրենու կերպարով ինքնագիտակցության եկող նրա անցյալն է, իսկ ձախից` սպասվելիք ապագան խորհրդանշող Խաչյալը: Երեք կերպարներն էլ նման են իրար: Երեքի մեջ էլ պատկերված...
Ամեն ինչից կարելի է զրկել կենդանի արարածին, բացի ազատության նրա բնածին իրավունքից:
Ինձ զարմացնում է, երբ ասում են, «չենք հասկանում ձեր դիրքորոշումը»: Երկոտանին ունի մի դիրքորոշում: Բոլորն են այդ դիրքորոշմամբ ...
Դուրս շպրտվելով բնությունից, օտարվելով հարազատ ափից, մարդը բռնեց այլ ափ տանող ճանապարհը: Այդ ճանապարհին նա ձեռք բերեց բանականություն, ...
1988 թվականին սկիզբ առած ու մինչև մեր օրերը դեռևս շարունակվող հայ ազատագրական շարժումը փորձում է տալ նոր գալար: Խնդիրը նորացման ...
Հանդիպումը կայանում է այն ժամանակ, երբ բոլոր միջոցները սպառված են: Մարտին Բուբեր Գլոբալիզացիա ասածը դա մի քանի կայսրությունների ...
Մեր լրագրությունը, համարյա անխտիր բոլորը, կուլ տալով իշխանական խայծը, ինտելիգենցիայի որոնման ճանապարհին գնում են դեպի դերասանն ...
Ես փորձեցի ինտերնետով գտնել Յուրի Ռյադչենկոյի անունը, նրա մասին գոնե հոդվածագրի մակարդակի մի քանի կենսագրական տվյալ իմանալու ...
Ազգային ժողովի նախագահը երևանյան բակերում ընթացող նախընտրական ծեծ ու ջարդերը շատ ներողամտաբար որակեց որպես հանրային ապրելակերպի նորմի մեջ ...
Ինչու° հայաստանաբնակ մարդը, բացահայտելով անարդարությունը, չի ընդվզում դրա դեմ: Ես պիտի փորձեմ այս զուտ անձնական հարցին տալ իմ մասնավոր բացատրությունը: ...
Մեկ տարուց ավելի է, ինչ փորձում եմ պարզաբանել ինքս ինձ համար իմ քաղաքական ակտիվությունը: Կարծես թե այս ֆորումին մասնակցության միջոցով ես փնտրում ...
2009 թվականը 2008 թվականը չի:
Բրենֆորդ Մարսալիսի անունը մի առիթով տվել եմ, և նրան վերստին հիշելու ցանկություն առաջացավ Ջոն Քոլթրեյնին նվիրված նրա համերգի տեսագրությունը նայելուց հետո: Ստեղծագործողի խնդիրը Մարսալիսը ըմբռնել է հիմնովին: Քայլ առ քայլ մարդը գնում է առաջ, որոնման...
Խորհրդային իմ սերունդը նայում էր դարավերջին` որպես իր ապագայի հեռանկարի, ավելի տարեցը ժամանակի բարձունքն էր փորձում նվաճել` սպառելով իրեն հասու տարիների չափաբաժինը, քառասունականների վերջերի ու հիսունականների սկզբին ծնվածներն էլ երազում էին...
Երբեմն ենթագիտակցականի խորքերում թաքնված արատավոր մի միտք ակամա գալիս կանգնում է ճշմարտության կոկորդին ու, բարձրաձայնվելով, գցում է մարդկանց թյուրիմացության մեջ: Գուցե նման թյուր խոսք էր նախկինում իմ հնչեցրած այն միտքը, թե Հայաստանում այլևս...
Հերակլիտը կարծում էր, որ հնարավոր չէ մտնել նույն ջուրը երկու անգամ: Ինչպես հույն մտածողը, այնպես էլ յուրաքանչյուրս համոզված ենք, որ ցանկացած գործողություն նույն ակնթարթին վերածվում է արդեն կատարվածի, ուստի եւ այն, ինչ պետք է կատարվի, ապա կկատարվի...
Մարդուն կարելի է հարստահարել, կարելի է ճնշել` դաժանորեն, կարելի է ազատազրկել` անիրավացիորեն, կարելի է սպանել… նույնիսկ, բայց հանուն տուժածի ...
Ես նկատել եմ, նույնպես վերջերս, որ հանրությանն ուղղված ցանկացած խոսք մեծամասամբ հղի է խրատաբանությամբ, մի բան, որն օրգանապես անտանելի է ինձ համար:
Եվ դրան հետևած Հայ ազգային կոնգրեսի ստեղծումից հետո, ժամանակի կարճ տեւականության մեջ, ես ինձ համար բացահայտեցի բորբոքված այդ խոսքն ասողի ...
Երկրի ղեկավարը փաստացիորեն բացահայտեց իշխող կոալիցիայի անզորությունը: Անտուրաժի դեր կատարող հարկահաններով ու մաքսավորներով լեփ-լեցուն դահլիճի ...
Գալով հակառակից առավել եւս միամտություն կլիներ կարծել, թե նման կարճ մի քանի պարագրաֆով հնարավոր է կատարել հավաքականության հոգեւոր ամբողջականության ...
Այն ժամանակ էնտուզիազմով փորձում էի հասկանալ ու մեկնաբանել Հիմնադիր նախագահի սկսած նոր շարժման էությունը: Եվ այն ժամանակ, եւ հիմա, երբ մերկացվում ...
Առաջանում է ներքին մի վակուում, առաջանում է գործից կտրվելու ու ոչինչ չանելու ցանկություն: Այդպիսին է մարդու բնությունը, այդպիսին է նաեւ մարդկանցից ...
Ակտիվ ոչ բռնությունը հայացքների, համոզմունքների եւ դրանց համապատասխան գործողությունների մի ամբողջ համակարգ է, որը թույլ է տալիս գիտակցաբար ...
Այդ կերպ մենք հասանք մի ճանաչման, ինչը հնարավորություն ընձեռեց տեսնել նախնական ռեալականությունը, քանի որ դրանից են սկիզբ առնում ու ծագում մնացած ...
Ինքնատիրապետման պակասն այդ խոսակցություններն ի վերջո վերածեցին գոտեմարտի ու բախումների: Այդպես լինում է, եւ երբեմն, ցավոք, դա լինում է նաեւ ...
Էռնեստ Ժոզեֆ Ռենան Նորագույն պատմության ոչ վաղ անցյալից մենք ժառանգեցինք ազատագրող մեծագործությունն ու դարերի խորքից եկող անարդար ճնշվածի ...
Եթե թափ տանք նախագահացուների ծրագրերի վրայի ազգային փոշին, ապա կտեսնենք, որ նրանք ասում են նույն բանը:
Բրուտոսի տեսքով մարմնավորված երևակայության աղքատությունը դրդեց հին աշխարհի ստեղծագործական ֆանտազիան մարմնավորող Կեսարի սպանությանը:
Ներկայացումը սկսվեց ալեգորիկ պատմական էքսկուրսով: Այլաբանության մեջ սկսեցին ուրվագծվել գաղութատերն ու նվաճվածը: