HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ուրցաձորում փետրվարի 17-ին համայնքապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն

2019 թվականի փետրվարի 17-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստին: Որոշման նածագիծը ներկայացրել էր տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Կառավարության այս որոշման ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Ուրցաձոր համայնքը 1999 թվականից ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանը հոկտեմբերի 10-ին հրաժարական տվեց՝ պայմանավորված գյուղում մի քանի օր շարունակ տեղի ունեցող բողոքի ակցիաներով: Հրաժարական տալու պահին Ռաֆիկ Անդրեասյանը հայտարարել էր, որ մտադրություն ունի կրկին առաջադրվելու.

«Ես պարզ ճակատով ասում եմ՝ կտամ հրաժարական ու նորից դիմում կտամ վերընտրվելու, որովհետև պետության պահանջն է այսօր, նաև ձեր պահանջն է: Եթե դուք ուզում եք, թող նորից լինի ընտրություն, ով կընտրվի, հալալ լինի իրան: Աստված ձեր հետ»,- ասել էր նախկին համայնքապետը բողոքի ակցիաների մասնակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter