Դրա փոքր չափաբաժինն օդի հետ շփման արդյունքում նախ ձևավորում է սպիտակ ծուխ, այնուհետև բոցավառվում է։ Այդ առանձնահատկությունների շնորհիվ երբեմն այն անվանում են նաև «Սատանի տարր»։
Սկզբում աշխատում էին բացօթյա տարածքում։ Ավելի ուշ, եղանակով պայմանավորված՝ կամավորները տեղափոխվել են այգում գտնվող փակ տարածք, որտեղ նաև վիրակապերի համար սանիտարահիգիենիկ վիճակը պահպանելն ավելի հեշտ է։
Մարդիկ անընդհատ հեռախոսի մեջ փնտրում են վերջին նորությունը՝ ռազմի դաշտից
Ավստրիական «Der Standard» պարբերականը հայտնել է, որ Ավստրիան այլևս թուրքական ռազմական ԱԹՍ-ների համար չի մատակարարի շարժիչներ։ «Rotax» ընկերության արտադրած շարժիչները օգտագործվում են թուրքական «Bayraktar TB2» ռազմական ԱԹՍ-ների վրա։
Եղանակը ցրտում է, իսկ առաջնագծում գտնվողներին տաք ծածկոցներ են անհրաժեշտ։ «Քաղաքացիական նախաձեռնությունների ինստիտուտ ՀԿ»֊ի անդամները որոշել են կազմակերպել տաք և հարմարավետ ծածկոցների արտադրություն։
«Հետքը» զրուցել է հոգեբան Լիլիթ Մնացականյանի հետ պատերազմի, դրա ազդեցության և արտակարգ իրավիճակներում հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունների մասին։
Արցախի անվտանգությունն այս ընտանիքների անվտանգությունն է։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին կրկին թեժացավ արցախա-ադրբեջանական սահմանագիծը։ Հարյուրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ կրկին դարձան այս կոնֆլիկտի զոհ։
«Ձեր զինվորի անունը չկա ոչ վիրավորների, ոչ էլ զոհերի ցուցակում»,- այս խոսքերը լսելու հույսով են առաջնագծում գտնվող զինծառայողների հարազատները օրական մի քանի անգամ զանգում պաշտպանության նախարարության թեժ գիծ՝ 1-28 համարով։
Facebook-ը ջնջել է 589 օգտահաշիվ, 7906 էջ և 447 ինստագրամյան հաշիվ, որոնք Ադրբեջանում դրսևորել էին համակարգված ոչ իրական վարքագիծ և հիմնականում թիրախավորել է տեղական լսարանին։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։