Տիգրանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոման Երիցյանն ասաց, որ ակցիաների նպատակն այն է, որ ցույց տան՝ Ուլուբաբյանը միայնակ չէ:
Մարտի 14-ին և 15-ին, Տիգրան Ուլուբաբյանին հրավիրել են Ոստիկանության Վանաձորի բաժին, ասելով, թե կապ ունի ավազակային հարձակման հետ:
«Ես առաջին անգամ եմ այդպես ծեծ կերել: Ասում էին՝ խոսա, պրիզնատ արի, որ դու ես արել, գործը փակենք գնա»,- նշում է Տ. Ուլուբաբյանը, և հավելում, որ երեկ քննիչի հետ գնացել է դատաբժշկի մոտ, այնուհետև հարցաքննվել է:
Տիգրանի պատմելով, երբ արդեն բաժնում է եղել, ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը։