Անվասայլակով տեղաշարժվող Հմայակ Մարգարյանն ամեն կերպ փորձում է հետ չմնալ արագ ընթացող բողոքի ցույցից, իսկ դժվար անցանելի տեղերում նրան օգնում են քայլերթի մասնակից քաղաքացիները։
Աբովյան փողոցով երթևեկությունը բաց է միակողմանի։
«Հետք»-ը ահազանգ է ստացել Էրեբունի 26 փողոցից․ հայտնում են, որ մոտ 40 անձինք քարերով հարձակվել են քաղաքացիների վրա:
Երևանի Արաբկիր վարչական շրջանում մոտ 100 ցուցարարներ փակել են Հրաչյա Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկը` ի նշան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի։
Ցուցարարները մոտ տասը րոպե դադարեցրել էին Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկությունը, ապա շարժվեցին դեպի Խանջյան` միանալով ցուցարարների մեկ այլ խմբի:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Լարվածության ցանկացած աճ այլևս կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքների»:
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ձերբակալվել են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:
Ցուցարարները փակել են ոստիկանության Շենգավիթի բաժին տանող ճանապարհները, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը:
Հայաստանում տիրող իրավիճակի պատասխանատուն օրվա իշխանություններն են, որոնց լուռ համաձայնությամբ տարիներ շարունակ տեղի ունեցող ամենաթողությունը, օլիգարխիայի սերտաճումը պետական համակարգին, քաղաքացիների սահմանադրական իրավունքների կոպտագույն...