Ակցիայի մասնակից ուսանողներին միավորում է նաև Հայաստանում իրենց ապագան կառուցելու ցանկությունը։ 22-ամյա Ռուբեն Բանուչյանն իր կյանքը պատկերացնում է բացառապես այն Հայաստանում, որն, իր խոսքով, այս օրերին կերտում են փողոցային պայքարի արդյունքում։
Սինոփսիսի աշխատակիցները պահանջում են պատերից հանել Սերժ Սարգսյանի հետ իրենց լուսանկարները
Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում այսօր ընթացող բողոքի ակցիաների մասին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դրանց համար կազմակերպիչները իրազեկում չեն ներկայացրել:
«Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով...
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժնում քիչ առաջ արձանագրել ենք, թե ինչպես են առանց պետահամարանիշի երկու ավտոմեքենաներ բերման ենթարկում քաղաքացիների։
Ոստիկանություն տարված քաղաքացիների թիվն այսօր գերազանգում է նախորդ օրերի ցուցանիշը: Եթե երեկ նրանց թիվն ամբողջ օրվա ընթացքում 91 էր, նախորդ օրը 90-ի չէր հասնում, ապա այսօր, ժամը 13:30-ի դրությամբ, բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասնում է 100-ի:
Մոտ մեկ ժամ առաջ փաստաբան Արայիկ Պապիկյանն ահազանգ է ստացել այն մասին, որ ոստիկանության Քանաքեռի բաժնում բերման ենթարկված քաղաքացիներ կան, որոնց թվում՝ անչափահասներ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը: Վերջինս այս պահին ոստիկանական բաժանմունքում...
Ոստիկանության Շենգավիթի բաժնում քիչ առաջ զրուցեցինք փաստաբան Հայկուհի Հարությունյանի հետ։ Նա հաղորդեց, որ ներսում, մեկ ժամ առաջվա դրությամբ, նաև երկու բժիշկներ կան, որոնք առնչություն չեն ունեցել երթի հետ, այլ գնալիս են եղել աշխատանքի։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզող քաղաքացիների քայլերթն այս պահին շարունակվում է։ Առաջնորդող Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հոծ բազմությանը հիշեցրեց, որ այսօր ժամը 19։00-ին Հանրապետության հրապարակում կայանալու է հանրահավաք։