Ըստ նախնական ոչ պաշտոնական գնահատականների՝ այս տարի «Նովրուզի» տոնակատարությունները (մարտի 21-ը) Հայաստանում նշելու նպատակով եկած իրանցիների թիվը համարյա կրկնակի պակաս է եղել անցած տարվա նույն ցուցանիշներից:
Արդեն քանի տարի է՝ Հայաստանի գործարար շրջանակները բողոքում են, թե իբր Սաշիկ Սարգսյանը բոլորի բիզնեսների մեջ փայ է մտնում, և Սերժ Սարգսյանին խնդրում են պայքարել այդ արատավոր երևույթի դեմ: Մարդն էլ երկար մտածել ու ձևը գտել է, էլ ի՞նչ եք ուզում:
Արտաշատի կենտրոնում գտնվող, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին պատկանող, հետագայում Հովիկ Աբրահամյանին անցած հյուրանոցում ապրող փախստականներին ընտրություններից անմիջապես հետո հանել են հյուրանոցից, և վերջիններս հիմա չգիտեն՝ ինչ...
Իհարկե, պետական միջոցների տնտեսումը խրախուսելի է, սակայն կոնկրետ այս դեպքում չի բացառվում, որ դա արվում է ի հաշիվ մարդկանց առողջության: Շուրջ 4 ամիս ՀՀ առողջապահության նախարարությունը շաքարախտով հիվանդներին հատկացնում է բելառուսական ծագման անորակ...
Լուրեր կային, որ ընտրության արդյունքներից հետո Կարեն Գրիգորյանը որոշել է հրաժարական տալ, սակայն հայրը սեփական օրինակով համոզել է, որ ամենաբարդ վիճակից էլ ելք կա, եւ կարելի է Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնել: Շուտով կերեւա, թե ով է ավելի լավ լեզու գտել...
Երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում չորս մարզպետների փոփոխություն կատարել: Խոսքը Կոտայքի, Արմավիրի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզպետների մասին է:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն իրենց համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից պահանջել են միանգամից երկու դիմում գրել` մեկն առաջադրվելու, մյուսը հրաժարականի մասին:
Կիպրոսի բանկային համակարգում ծայր առած ֆինանսական ճգնաժամը, որն այժմ աշխարհի ուշադրության կենտրոնում է, կարող է մեծ ազդեցություն թողնել նաև ՀՀ բանկային համակարգի վրա, ընդ որում` դա կարող է զգացվել առաջիկայում:
Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի վարույթ ընդունե՞լ քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը, թե՞ ոչ: