Նաիրի խոշորացված համայնքում ընտրելու իրավունք ունեցող 26 857 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 13 578-ը կամ 50,56%-ը։
Բագրատաշեն գյուղը դեռևս 2016 թվականին համայնքների խոշորացման հետեւանքով ընդգրկվել է Այրում համայնքի կազմում: Այժմ Այրում, Կողբ, Նոյեմբերյան համայնքները նորից խոշորացվել են և ընդգրկվել Նոյոմբերյան խոշորացված համայնքի մեջ:
Վարդենիսից բացի խոշորացված համայնքի կազմում են Այրք, Վերին և Ներքին Շորժա համայնքները։
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 3 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:
Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքում (Գավառ խոշորացված համայնք) դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով հաղթել է Գավառի ներկա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած «Գուրգեն Մարտիրոսյան դաշինքը»
Ձայների մեծամասնությամբ այստեղ հաղթեց նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Դրանցից 6-ը գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռք բերված օպերատիվ տվյալներ:
Շուրջ մեկուկես ժամ առաջ ընտրատեղամասը փակվել է: Հաշվարկը սկսելու համար ներսում գտնվող անձինք սեղանները միացրել են իրար, սեղանի տակ տեղադրել մեկ-երկու տաքացուցիչ, ծածկվել հաստ ծածկոցով:
Հիշեցնենք, որ թեկնածուն ընտրության ժամանակ իրավունք չունի գտնվել ընտրատեղամասում, բացառությամբ իր քվեարկության և հաշվարկի ժամանակ։
Ամենապասիվ համայնքը Արմավիրն է։ Այստեղ ընտրելու իրավունք ուներ 44 452 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 9214-ը կամ ընդամենը 20,73%-ը։
«Ազատական» կուսակցության օգտին քվեարկել է 1 ընտրող, «Զարթոնքի» օգտին՝ 88 , իսկ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին՝ 91։ Անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։
Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Թումանյան խոշորացված համայքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
20:00 դրությամբ՝ Էջմիածնի 14/19 տեղամասում ընտրության է մասնակցել է ընտրողների 23,8%-ը, կամ 432 մարդ տեղամասում հաշվառված 1813 ընտրղզից։
«Հետք»-ն այցելել է Մարտունի և հարակից բնակավայրեր:
Իսկ շենքում մեզ առաջինը տպավորած խորհրդային սիմվոլների վերաբերյալ բացատրեցին, որ խորհրդային շրջանից այստեղ վերանորոգում չի եղել, փոխվել են միայն, դռները և պատուհանները, պահպանվել է ամբողջությամբ սովետական ստիլիստիկան։
Համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։
Ի տարբերություն Թալին քաղաքի, գյուղերում ընտրություններին մասնակցության մեծ ակտիվություն չէր նկատվում։
Ընտրատեղամասը գտնվում է դպրոցի շենքում։ Սենյակից դուրս՝ միջանցքում հավաքված էին տարբեր մարդիկ, որոնք ընտրողներ չէին, նրանց թվում նաև վստահված անձինք կային։
Լուսինե Խաչիկյանը եւս Կողբ համայնքի բնակիչ է, նա էլ ջրի ամբողջական համակարգ ունենալուց եւ ճանապարհների վերանորոգումից բացի նշում է, որ համայնքում չկա զբոսայգի։
Ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը 17։00-ի դրությամբ գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 3166-ը կամ 62,95%-ը։
Արդեն մի քանի անգամ մենք ֆիքսել ենք վերջինիս ընտրատեղամասի տարածում, Բաղդասարյանն ասում է` ինչ ուզում եք, գրեք:
Ժամը 17:00-ի դրությամբ՝ 9 ժամում, ընտրությանը մասնակցել է 20,9%-ը, կամ՝ 374 մարդ ընդհանուր՝ 1789 ընտրողից։
Վարդան Ազատյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածի մասին տեղյակ է, բայց ընտրատեղամասից դուրս տեղի ունեցող իրադարձությունների համար ոստիկաններն են պատասխանատու:
«Ո՞նց կարող եմ պատասխանել մինչև չհասնենք մեր նպատակին։ Մենք հաղթելու վճառականությամբ ենք գնում»
Գյուղացուն շատ բան պետք չի, ընդամենը պայմաններ՝ աշխատելու համար:
15։30 -ի դրությամբ Աշտարակի 17/3 ընտրատեղամասում 1863 ընտրողից 430 ընտրող է քվեարկել։
Անձը հաստատող ժամանակավար փաստաթուղթը, որը նրան տրվել էր Անձնագրային և վիզաների վարչության կենտրոնից, չուներ սերիա։
Երևանում դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև:
Ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշը 14։00-ի դրությամբ գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 2278-ը կամ 45,30%-ը։
Էջմիածնի 14/14 ընտրատեղամասում, ինչպես քաղաքի այլ տեղամասերում, մարդիկ պասիվ են։
Գյուղացիների խոսքերով՝ 10 տարուց ավելի է, ինչ մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները չեն ավարտվում։
Վարդենիսի բնակիչ, 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։
Ստեփանավանի նախկին քաղաքապետը թաքնվում էր քնությունից, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: 2021թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են նրան եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ։
Վահրամաբերդ համայնքն այժմ ընդգրկվել է Ախուրյան խոշորացված համայնքի կազմում, որը ներառում է 35 բնակավայր։
Թիվ 11/3 ընտրատեղամասի սենյակից դուրս՝ դպրոցի միջանցքում, նույնպես կուտակումներ էին:
Խաչատրյանը այդպես էլ չհստակեցրեց` մարզպետի պաշտոնից հրաժարվելն ու համայնքապետի պաշտոնի համար պայքարելն իր որոշումն է եղել, թե կուսակցության:
Մոտ 30 րոպե անց Սամվել Անթանոսյանը վերադարձավ ՀՅԴ վստահված անձի համապատասխան վկայականով։
Քվեախցի մոտ կնոջ փոխարեն ամեն բան անում է օգնողը, Ամալյա Կուրեղյանը ոչինչ չի խոսում, անգամ չի նայում քվեախցից ներս։
«Ում որ ուզում էի ընտրեի, իրա անունը չկար»,-ասաց քաղաքացին՝ մոտենալով «Հայրենատէր» կուսակցության վստահված անձին։ Հանձնաժողովի նախագահ Լիանա Բարնասովան ընտրողին առաջարկեց չխոսել և մոտենալ քվեատուփի մոտ։
Էս քաղաքը զիջման ու աճուրդի առարկա չէ:
Ժամը 12։00-ի դրությամբ՝ գրադարանում՝ 13/23 ընտրատեղամասում գրանցված 1877 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 338 մարդ։
Տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները տեղավորվել էին համայնքապետի աշխատասենյակի ընդունարանում։
Հայաստանում դեկտեմբերի 5-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 6,15%-ը։
Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում 4 քաղաքական ուժ։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։
Քաղաքացին ստիպված եղավ սպասել մոտ 2.5 ժամ, այդ ընթացքում անձնագրային բաժանմունք գնաց, իր ընտրելու իրավունքը իրացնելու համար նաև անձամբ զանգահարեց Կենտրոնական ընտրական հնաձնաժողով։
Ընդհանուր առմամբ Վանաձորի բնակիչները դեռ պասիվ են, չեն շտապում ընտրատեղամասեր, պատճառների թվում կարող են լինել նաև եղանակային պայմանները:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Մեկ օրում կատարվել է 5077 թեստավորում (ընդհանուր՝ 2401971 թեստավորում), 667 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 14 դեպք:
Քաղաքացու անձնագիրը նոր է, տրվել է նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, ընտրողների էլեկտրոնային համակարգում նրա անունը չի ամրագրվել, կտրոն տրամադրևող սարքն էլ չի «ճանաչում» Վիկտորիային։
Տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Մարինե Ղարագյոզյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին դեռևս խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել:
36 համայնքներում համամասնական կարգով ընտրելու են ավագանու, որն էլ նշանակելու է համայնքի ղեկավարի
Քաղսին այս ՏԻՄ ընտրւթյուններից հետո կդառնա Հրազդան խոշորացված համայնքի բնակավայր։
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Աշտարակ խոշորացված համայնքում։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Ընտրատեղամասում 2 վստահված անձ կա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքից:
Հանձնաժողովի անդամներից փորձեցինք պարզել, թե ինչու քաղաքացուն թույլ չեն տալիս ընտրել։ Մեկնաբանեցին, թե քաղաքացին ունի հոգեկան առողջության խնդիրներ, իսկ տվյալները ցույց չտալն իրենց հետ կապ չունի, անձնագրային բաժնից է խնդիրը։
«Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը գլխավորում է Մարտունու ԲԿ բժիշկ-անեսթեզիոլոգ Սեդրակ Սահակյանը։ Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Դաշինքում չեն աշխատում գրանցված թեկնածուներից 22-ը, ՔՊ-ում՝ 19-ը։
Ընտրության մասնակցության իրավունք ունի 93836 քաղաքացի:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Գործող իրավակարգավորմամբ սահմանված չեն հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջները։