Կարող է թվալ, որ այս պատկերացումը մի պատահական սխալմունք է, մի թյուրիմացություն, բայց իրականում այն բխում է թե՛ ներկայացուցչական դեմոկրատիայի, թե՛ հատկապես միջազգային քաղաքականության էությունից:
Ինչպես և շատ անգամ կանխատեսվել է դեռ անցյալ տարի, Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմանը, որը ապահովվեց արտահերթ խորհդարանական ընտրություններով, հաջորդելու է արտաքին խնդիրների, որոնց մեջ նախ՝ Ղարաբաղյան հարցի օրակարգային դառնալը:
Երկու ձևակերումներն էլ՝ «Ղարաբաղը ջեբս չի» և «նման հարցերը սեսիայով չեն լուծվում», որքան էլ տարօրինակ թվա, ցայսօր մնում են լավագույն ուղենիշներից Ղարաբաղյան հարցում, ցայսօր արտահայտած ամենակարճ և ամենա դիպուկ, խնդրի էությունն արտահայտող բանաձևերից:
Սովետում ասում էին՝ ընտրությունները տոն են:
Առաջին աշխարհամարտն է առավել մեծ չափով այսօրվա աշխարհի ձևավորող հիմքը, նորագույն պատմության սկիզբը՝ կառուցվածք, «քարտեզ» տվողն այն ամենին ինչ համարում կամ ընկալում ենք «ժամանակակից»:
Բոլորն են խոսում նոր քաղաքական դաշտի ձևավորման անհրաժեշտության մասին:
Կարծիքներ, նաև՝ կարևոր նշաններ կան, որ գալիք ընտրություններից հետո, օրակարագյաին կարող է դառնալ Ղարաբաղյան կարգավորման թեման: Համենայն դեպս և՛ ամերիկյան, և՛ ռուսական կողմից հչած որոշ խոսուն հայտարարություններ դրա մասին են վկայում:
Հոկտեմբերի 30-ի կեսօրին Երևանում ստանում են Կարսից զոր. Փիրումյանի հետևյալ հեռագիրը. «Կարսը պաշարված է երեք կողմից: Մեր զորքերը դիմադրում են. բերդը ամուր է:
Ղարաբաղյան կարգավորումը նույնքան պայմանական, զուտ անվանական պատրանք է, կոնստրուկցիա, վերացականություն, որքան դա ծնած «միջազգային հանրությունը» կամ «քաղաքակիրթ աշխարհը»:
Այն, որ հայոց նորագույն պատմության մեջ գեղարվեստական գրականությունը հաճախ փոխարինել է քաղաքական տեսությունն ու ծրագրերը, հայտնի փաստ է:
Առաջին հայկական հեղափոխությունը՝ 1890-ականներին սկսված ազատագրական պայքարն էր, որը ժամանակակիցներն անվանում էին Հայկական հեղափոխություն, և որից որպես վերհուշ մնացել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցական անվանումը:
Այսպես կոչված ներկայացուցչական դեմոկրատիան Հայաստանում ներմուծովի, փոխառած և տեղական որևէ փորձից գրեթե չբխող կառավարման ձև է:
Ուղիղ ժողովրդավարության թեման, որը հնչեցվեց օգոստոսի 17-ի հանրահավաքում, զարմանալիորեն, կամ ավելի ճիշտ` կանխատեսելիորեն չդարձավ քննարկման թեմա: Հատկանշական է, որ որ այս հարցում միասնական են, կարծես, թե´ «սևերը», թե՛ «սպիտակները»: «Սևերը» մի քիչ...
Տևական դադարից հետո նախկին առաջին դեմքերի վերադարձը քաղաքականություն հայկական քաղաքական կինոյի ավանդական սյուժեներից է: Նույնիսկ դադարի տևականությունն ու վերադարձի տարեթվերն են հստակ ամրագրված:
Հեղափոխությու՞ն, իշխանափոխությու՞ն, դավադրությու՞ն: Սրանցից ո՞ր մեկն է տեղի ունեցել Հայաստանում: Որքան էլ չարաշահված լինեն այս եզրույթները, ու որքան էլ անորոշ են դրանց սահմանները, բուն հարցադրումն էական է, սակայն այս պահին վերջնական պատասխան...
Միայն կամքն ու ցանկությունն էլ բավական չեն ազատ և արդար ընտրությունները հայաստանյան քաղաքական կյանքի կայուն ու մշտական մեխանիզմ դարձնելու համար: Հեղափոխական վերելքի ալիքով համապատասխան կամքի առկայությամբ հնարավոր է մեկ անգամ լուծել այդ խնդիրը:...
Մեր պատմագիտությունը Սարդարապատի ճակատամարտը ներկայացնում է իբրև հրաշք: Նահանջող զորքը հանկարծ որոշեց կռվել, բարոյալքված ռուսահայ սպաները հանկարծ առյուծ կտրեցին ու ջարդեցին թուրքերին, ժողովուրդն էլ հանկարծ ուշքի եկավ և կռվի ելավ: Պատմությունը...
Երկարատեւ խաղում, որպիսին մերն է, կարեւոր են լրիվ այլ որակներ, այլ տեմպ, այլ մտածողություն, քան կարճատեւում: Պետք է ճիշտ բաշխել ունեցած ներուժը, պաշտպանվելու եւ գրոհելու պահերը:
Պետք է առաջնորդում: Պետք է իմանալ դեպի ուր տանել երկիրը. ոչ թե ո´րեւէ երկիր, այլ Հայաստանը: Պետք է ունենալ կամք դեպի ուր տանելը մինչեւ վերջ հասցնելու համար: Պետք է ունենալ պատկերացում, թե ինչ է ոչ միայն պետության ձեւը, այլեւ բովանդակությունը: