Կարեն Ավետիսյանը թիմի ղեկավարն է, պատմում է, որ իրենց մշակած տեխնոլոգիայով էլեկտրասրտագրերում արդեն 12 ախտաբանություն (պաթոլոգիա) են կարողանում հայտնաբերել։ Ավետիսյանը շեշտում է՝ բժիշկներին չի փոխարինելու իրենց համակարգը, օգնելու է։
Անգամ լողավազանի տեղակայման բնակավայրում սովորող ամեն 162 դպրոցականից միայն 1-ը ծրագրից օգտվելու հնարավորություն կունենա։
Սա ընկերության երկրորդ ռոբոտն է, որը գործում է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայով, սովորում է սեփական սխալներից ու որոշումներ կայացնում «մարդու նման»։
Հունվար-հունիս ամիսներին Երևանում 534 արձանագրություն է կազմվել, որից 147-ը՝ փոշեկլանիչ ցանցերի, 78-ը՝ օդի մոնիթորինգի սարքերի բացակայության մասով, իսկ 24 դեպքում շինհրապարակների կահավորման այս երկու բաղադրիչներն էլ առկա չեն եղել։
«Ի՞նչ ես փնտրում»․ այս հարցով է դիմավորում քեզ արհեստական բանականությամբ աշխատող որոնողական նոր համակարգը։ Հղումների ավանդական և երկար ցանկի փոխարեն, սակայն, տեքստային համառոտ նկարագրություններ ես ստանում։
Ըստ Parametrix-ի վերլուծության՝ ֆինանսական ամենամեծ ուղղակի կորուստները կրելու են առողջապահական ոլորտի ընկերությունները։
Միայն այս տարի վթարների հետևանքով տուժել է 23 քաղաքացի, նրանցից մեկը մահացել է, մեկը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, մյուսները, ըստ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի, լուրջ վնասվածքներ չեն ստացել։
Հրանտ Խաչատրյանի հետ խոսել ենք Հայաստանում արհեստական բանականության համայնքի, պետություն-գիտական համայնք համագործակցության, սուպերհամակարգչային կենտրոնի ստեղծման բարդությունների ու այլ հարցերի մասին։
Այսօր Windows-ի հազարավոր համակարգիչներ մահվան կապույտ էկրանի (BSoD) խնդրին են բախվել։ Այս խափանումն ամբողջ աշխարհում ազդել է բանկերի, ավիաընկերությունների, հեռուստատեսային հեռարձակողների, սուպերմարկետների և շատ այլ բիզնեսների վրա:
«Բանական արհեստականություն» հաղորդաշարի նոր էպիզոդում պատմել ենք Apple Intelligence-ի ու Samsung Galaxy AI-ի մասին։
Ազգային ժողովի բակում սրճարան կառուցելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ 2021-ի օգոստոսին էր խոսել։
Հայաստան է տեղափոխվել և պատիժը այստեղ է կրում արտերկրում դատապարտված ՀՀ 15 քաղաքացի, որից 13-ը Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից։
Տեխնոլոգիայի բերած փոփոխությունների, կրթական համակարգում կիրառվող նոր մեթոդների մասին «Հետքը» զրուցել է Վաշինգտոնի նահանգային համալսարանի դասախոս, արհեստական բանականություն դասավանդող Քրիս Քոունիի հետ:
Բացի Ակբա բանկի բաժնետեր լինելուց, Մուշեղ Խաչատրյանը բանկում նաև վարչական պաշտոն է զբաղեցնում։
Սպարտակը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-ի ԱԲ դասարանից է։ Ոչ թե 10-ի Ա կամ 10-ի Բ, այլ ԱԲ։ Այսպես են կոչվում Երևանի և 6 մարզերի դպրոցների 18 դասարաններ, որտեղ աշակերտները արհեստական բանականություն են ուսումնասիրում։
Խմբային փուլի հանդիպումներից հետո A խմբում Գերմանիան 7 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց, Շվեյցարիան երկրորդն է 5 միավորով։
OpenAI-ի՝ արհեստական բանականության GPT-4o մոդելը բժիշկներին կօգնի ավելի արդյունավետ և արագ կողմնորոշվել քաղցկեղի հայտնաբերման ու բուժման ընթացքում:
Նոր էպիզոդում պատմել ենք, թե ինչպես է արհեստական բանականությունն աշխատում ձայնի հետ, խոսել ենք հայկական Krisp ընկերության նոր հնարավորությունների, ձայնի մշակման ու աղմուկի վերացման գործիքների մասին։
Թեև Քաղաքապետարանն ասում է, որ «հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը», այս պահին հասանելի տվյալները հեռու են ամբողջական պատկեր տալուց։
Telegram-ում արդեն կարող եք որոնում անել, հարցեր տալ և զրուցել AI չաթբոտի հետ: Microsoft-ը հավելվածում ավելացրել է Copilot բոտը, որը անվճար տարբերակով հասանելի է Telegram-ի բոլոր օգտատերերի համար։
Եթե ձեզ էլ նախկինում դուր չի եկել, թե ինչպես են արհեստական բանականության չաթբոտերը հայերեն խոսում, ապա հաստատ արժե փորձել ChatGPT-ի ամենաթարմ մոդելը։
OpenAI-ի GPT-4o մոդելի թողարկումից ժամեր անց Google-ը ներկայացրեց արհեստական բանականության նոր հնարավորությունները որոնման համակարգում։
Երևանում ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից միայն 12-ում օդի որակը դիտարկող սարքեր կան։
Այն ավելի արագ է, քան GPT‑4-ը, ավելի լավ է հասկանում պատկերներն ու ավելի շատ լեզուներով է խոսում։
Մոտ կես դար անհարմար և խիստ համեստ շենքերում տեղակայվելուց հետո 1969թ․-ին Ստալինի (ներկայիս Մաշտոցի) պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բացվեց Երևանի պետական կոնսերվատորիայի նոր շենքը։
Ինքներդ կարող եք նշել, թե չաթբոտը որ մանրամասները հիշի ու ինչ իմանա ձեր մասին։ ChatGPT-ը նաև ավտոմատ կերպով կարող է ձեր զրույցից առանձնացնել օգտակար թվացող տեղեկությունը։
Հաղորդաշարի նոր էպիզոդում խոսել ենք Renderforest ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանի հետ, փորձարկել անիմացիոն հոլովակ ստեղծելու առցանց գործիքը։
Պարկինսոնը ամենաարագ աճող նյարդաբանական հիվանդությունն է։ Ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում է ավելի քան վեց միլիոն մարդ։
Հաղորդաշարի նոր էպիզոդում խոսել ենք չաթբոտերի նոր հնարավորությունների ու առաջատար տեխնոլոգիական ընկերությունների մրցավազքի մասին։
«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում չգրանցված դեղերի շուկան։ Փորձել ենք պարզել՝ որքանով են սև շուկայից ձեռք բերված դեղերն անվտանգ, ինչպես են բուժառուները դրանք ձեռք բերում, ու ինչու Հայաստանը չի գրանցում այդքան անհրաժեշտ դեղերը։
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է կահույքի 4 հավաքածու, որոնցից ամենաթանկարժեքը՝ ճաշասենյակի կահույքի հավաքածուն 300 հազար ԱՄՆ դոլար է։ Արսենյանը դա գնել է 1995 թվականին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրը ուսումնասիրելու արդյունքում գտել ենք 22 հայտարարագրի, որոնցում 25 ժամացույցներ են նշված։ Նշված 22 հայտարարագրերից 17-ը բարձրաստիճան պաշտոնյաներինն է։
Հաղորդաշարի նոր էպիզոդում խոսել ենք AI երաժիշտների ու ոլորտի տեխնոլոգիական փոփոխությունների մասին, փորձարկել ենք տեքստից երգ գեներացնող նոր Suno գործիքը:
Փոշու մասնիկների խտությունը (PM2.5), ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի, բոլոր երկրները պետք է չափեն։ Հայաստանում պետական մոնիթորինգի մեթոդներով այս ցուցանիշը չի որոշվում։
Նոր կանոններն արգելում են արհեստական բանականության որոշ հավելվածների կիրառումը, որոնք սպառնում են քաղաքացիների իրավունքներին, օրինակ՝ համացանցն ու տեսախցիկների տեսագրություններն օգտագործելը՝ դեմքի ճանաչման տվյալների բազա ստեղծելու համար։
Հաղորդաշարի նոր էպիզոդում փորձարկել ենք Ideogram-ի` տեքստից նկար գեներացնող վերջին մոդելը, որը, ըստ ստեղծողների, երկու անգամ ավելի քիչ է սխալվում, քան գոյություն ունեցող մյուս մոդելները։
Figure AI ստարտափի հիմնադիր և գործադիր տնօրեն Բրեթ Ադքոքի խոսքով՝ ռոբոտը սուրճ պատրաստել սովորել է 10 ժամում՝ դիտելով, թե ինչպես են մարդիկ անում դա, իսկ հաջորդ քայլը OpenAI-ի հետ մեքենայական ուսուցման սահմաններն ընդլայնելն է լինելու։
Փաստաթղթում ասվում է․ «Այն, ինչ Մասկն ու շատերը գոյության լուրջ սպառնալիք են համարում, որոշ մարդիկ տեսնում են որպես շահույթի և իշխանության աղբյուր»։
Հաղորդաշարի նոր էպիզոդում խոսել ենք ֆիլմարտադրության ոլորտում արհեստական բանականության բերած փոփոխությունների մասին։
Հայ ծանրորդներն այս տարի 10 մեծ և 16 փոքր մեդալ նվաճեցին՝ մրցումային վերջին օրը շրջանցելով հյուրընկալող երկրի՝ Բուլղարիայի հավաքականին։
Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կանանց պայքարում Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալ նվաճեց և ավարտեց կարիերան Եվրոպայի առաջնությունում։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց՝ երկամարտում գրանցելով 336 կգ արդյունք։
Երևանում վճարովի ավտոկայանատեղների կամ ինչպես ավելի հայտնի է կարմիր գծերի «Ա» գոտու տարեկան կայանման համար կատարվել է 3500 վճարում՝ փետրվարի 12-ի դրությամբ։ Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Ընկերությունն ընդգծում է՝ դեռևս հնարավոր չէ նույնականացնել արհեստական բանականության կողմից ստեղծված ամբողջ բովանդակությունը, սակայն աշխատում են, որ համացանցում հայտնված բովանդակության իրական լինելը բացահայտելն ավելի հեշտ լինի։
Տեխնոլոգիան, որ մենք հիմա ունենք, նման է առաջին բջջային հեռախոսին, որը սև ու սպիտակ էկրան ուներ ու շատ բան չէր կարողանում անել։ Բայց կարող էիր զանգ անել, և այդ ժամանակ դա հրաշալի էր թվում։
Հաղորդաշարի նոր էպիզոդում խոսել ենք, թե ինչպես են արհեստական բանականության տեխնոլոգիաներն օգտագործվում ապատեղեկատվություն տարածելու կամ մարդկանց խաբելու համար։
Խաչատրյանը շեշտեց՝ մոտ ապագայում GPT 4-ի մակարդակի հայկական լեզվական մոդելներ ակնկալել պետք չէ, բայց աշխատանքներ տարվում են:
ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը շեշտեց՝ արհեստական բանականության և ռոբոտների հետ հնարավոր չէ մրցակցել, նրանց հետ պետք է ընկերություն անել:
Ցանկացած ստարտափ ընկերություն խոսում է աշխարհը փոխելու մասին: Կարծում եմ, որ մեր դեպքում մենք բառացիորեն ներուժ ունենք փոխելու աշխարհը, քանի որ օգնում ենք կառուցել կամ զարգացնել ավելի ամուր անհատներ։