Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել:
Սեպտեմբերի 3-ին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն ձեռք բերելու վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցել:
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ընտանիքի հետ ապրում է այս տանը: Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը 2013 թ.-ին գրավադրված էր «Ամերիաբանկ»-ում 1 միլիոն 800 հազար դոլար լիկվիդացիոն արժեքով: