Անմիջապես դուրս նետվեցինք բնակարանից, սակայն միջանցքում շնչելն ընդհանրապես անհնար էր. քիթդ ու կոկորդդ կարծես վառում էին տաքդեղով, ամեն անգամ ներշնչելիս թվում էր, թե մի պտղունց պղպեղ են լցնում քիթդ:
Հարյուր տոկոսով համոզված չեմ, բայց կարծում եմ, որ եթե արտգործնախարարների փոխարեն վարչապետները ստորագրեին արձանագրությունները, խնդիրներն ավելի քիչ կլինեին: Նրանք բացառեցին վարչապետին ու մտածեցին, որ նա կողմ է գործընթացին, սակայն ներքին եւ արտաքին...
Մերօրյա «Գիքորներին» տեսնելու համար հենց այստեղ պետք է գալ: Երիտասարդ, հաճելի արտաքինով տղամարդիկ, հատկապես երբ անցնող կին ու տղամարդ են տեսնում, անմիջապես կտրում են նրանց ճանապարհն ու սկսում իրենց սրճարանում տեղ առաջարկել, գովել օբյեկտի հնարավորությունները՝...
Ես թուրքերին պատմում եմ, որ Արարատը միայն լեռ չէ: Դա սիմվոլ է հայերի համար, որի համար նրանք ցավում են: Փետրվարին, երբ Երեւան էի եկել, իմացա, որ այս լեռը հայերի համար անչափ կարեւոր է, Արարատի պատկերով ամենուր նաեւ նկարներ տեսա: Ֆիլմը եւ այդ նկարների,...
Թուրք հասարակական գործիչներից մեկը մեզ ասաց, որ, այո, հայ համայնքը զգուշավորություն է ցուցաբերում այս հարցում՝ քաջ գիտակցելով իշխանությունների ու երկրի բնակչության ծանրակշիռ հատվածի վերաբերմունքը Ցեղասպանության խնդրին եւ դրանից եկող հնարավոր...
Այսօր Թուրքիայի 5 քաղաքներում (Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Դիարբեքիր, Բոդրում) Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններից գլխավորը տեղի ունեցավ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, որտեղ շուրջ 200 մարդ էր հավաքվել՝...
Այս մի քանի օրվա ընթացքում Ստամբուլում ինքս ինձ համար մի շարք բացահայտումներ արեցի: Առաջինն այն էր, որ անկեղծորեն զարմացա՝ մարդկանց նման բազմազանություն տեսնելով այստեղ: Անշուշտ, բոլորին է հայտնի, որ այս քաղաքը տնտեսական եւ հատկապես տուրիզմի ոլորտում...
Մինչ մի քանի ժամով դուրս էինք եկել Մշակույթի համալսարանից, դրա մասնաշենքերից մեկի վրա արդեն հասցրել էին կախել թուրքական հսկա դրոշը: Ավելի ուշ մյուս շենքի վրա հայտնվեց Աթաթյուրքի պատկերը: Ընտրություններից առաջ Ստամբուլում կրկնակի շատացել են պետականության...
Ստամբուլի Բեյօղլուի Սբ. Երրորդություն առաքելական եկեղեցու սրահներից մեկում օրերս բացվել է «Սիրում եմ քեզ, Ստամբուլ. 19-րդ դարից մինչ օրս՝ լուսանկարների միջոցով» ցուցահանդեսը: Ներկայացված են 1850-ից ցայսօր Ստամբուլում ապրած ու աշխատած հայ լուսանկարիչներից...