«Եվրամիությունը հույս ունի Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ համագործակցելով՝ իրականացնել նոյեմբերին ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների...
«Հույս ունեմ, որ Ձեր գործունեությունը կամրացնի Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև գործընկերային համագործակցությունը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»:
Քիչ առաջ խորհրդարանը 59 կողմ, 42 դեմ ձայներ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի նոր՝ 16-երորդ վարչապետ: Մինչ խորհրդարանում անցնում էր վարչապետի ընտրությունը, քաղաքացիները ուղիղ հեռարձակմամբ Հանրապետության հրապարակում հետեւում...
Չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարչապետի թեկնածուի քվեարկությունից առաջ հայտարարեց, որ իրենք 10+1 ձայն են տալու Նիկոլ Փաշինյանին, որը «Ելք», «Ծառուկյան» դաշինքների ու ՀՅԴ խմբակցությունից արդեն 46 ձայն ուներ, քվեարկությունից...
Խորհրդարանում շարունակվում է վարչապետի ընտրությունը, «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Այսօր առավոտից Վանաձորի գլխավոր Հայքի հրապարակում հավաքված լոռեցիները հրապարակի մեծ էկրանի միջոցով հետևում են ԱԺ նիստի ուղիղ եթերին։
Մեկնարկել է Ազգային ժողովի հատուկ նիստը: Այս պահին հազարավոր քաղաքացիներ են հավաքվել հրապարակում եւ հոտընկայս, ուղիղ հեռարձակմամբ հետևում են խորհրդարանական քննարկմանը, որի օրակարգում ընդգրկված է Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարցը:
Իրավունքի ուժով գումարվող խորհրդարանի հատուկ նիստին գրանցվել է 100 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մինչ օրակարգին անդրադառնալը հիշեցրեց, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է և շնորհավորեց բոլորին «նվիրական օրվա առթիվ»։