Վաղ առավոտից տասնյակ երիտասարդներ մաքրում են Հանրապետության հրապարակի շրջակայքը: Նրանք հավաքում են աղբը, լվանում աղբամանները, ավլում հրապարակի տարածքը, մաքրում նաև խոտածածկ տարածքները։
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնապես դիմել են ԱԺ աշխատակազմին՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:
Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է խորհրդարանի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը, հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Ինչ ելույթ ունեցել եմ մայիսի 1-ին, համարեք նույն ելույթն ունենալու եմ մայիսի 8-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պնդելով, որ իր մոտեցումներում ոչինչ չի փոխվել՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուի...
Երևանում առավոտվանից հարյուրավոր փողոցներ միայն հետիոտնի համար էին անցանելի։
Նա հավաստիացրեց, որ «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունները կապահովեն պատգամավորների թվի 1/3-րդի` այսինքն` 35 հոգու ստորագրությունները` իր թեկնածությունն առաջադրելու համար:
Այսօր ողջ օրվա ընթացքում Էրեբունի վարչական շրջանում որեւէ ժամի հնարավոր չէր սեփական ոտքերից բացի գտնել տեղաշարժվելու այլ միջոց: Այստեղ նախկինում մեքենայաշատ փողոցները վեր էին ածվել խաղային եւ երաժշտական հրապարակների:
Զբոսաշրջիկ Սաթլերը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ փակ փողոցները ստեղծված իրավիճակում անհարմարություն չեն ստեղծում իրենց համար, և հավելեց, որ շատ ուրախ է Հայաստանում տեղի ունեցող զարգացման համար: