Քիչ առաջ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իրենք որոշում են կայացրել, որ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի ձերբակալված 3 պատգամավորների վերաբերյալ միջնորդագիրը ԱԺ-ից հետ վերցվի:
Այսօր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մոտակայքում ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները ծեծի են ենթարկել բժշկական համալսարանի դասախոս, թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ...
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս պահին փակ է Դավիթ Անհաղթ փողոցը: Տասնյակ մարդիկ հավաքել են աղբարկղերի օգնությամբ փակված փողոցում: Այստեղ են ինչպես հարակից շենքերի բնակիչները, այնպես էլ դպրոցականներ: Վարորդները փորձում են երթևեկել տարածքի...
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի քայլերթին միացել են նաև Վանաձորի տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, բուհերի ուսանողներ ու աշխատակիցներ և աշակերտներ:
Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտները և նրանց ծնողները բողոքի ցույց են անցկացնում` բողոքելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Օձունի Մովսես Զուրաբյանի անվան հանրակրթական դպրոցի բարձր դասարանի շուրջ 200 աշակերտ այսօր առավոտյան դասերից դուրս է եկել և հավաքվել Օձունի մշակույթի պալատի բակում: Նրանք վանկարկում էին «Քայլ արա, մերժիր Սերժին» և հավաքվածներին կոչ անում միանալ...
ԵՊՀ-ում ուսանողները սկսել են դասադուլը, նրանք հավաքվել են կենտրոնական մասնաշենքի դիմաց, շարունակում են «Ազատ, անկախ ուսանող» կոչեր հնչեցնել:
Երևանի պետական բժշկական համալսարանի հարյուրավոր ուսանողներ այս պահին համալսարանի տարածքում դասադուլ են անում: Նրանք հավաքվել են համալսարանի դիմաց եւ վանկարկում են «միացեք», «մենք ենք տերը մեր երկրի»:
«Ոստիկանության Սևանի բաժնի պետն ինձ ասաց, որ Փաշինյանն իրենց մոտ եղել է, սակայն հիմա այստեղ չէ, նրան տեղափոխել են»,- ասաց փաստաբանը: