Գրքիս այս հատվածը շատ թանկ է ինձ համար: Նկատի ունեմ նրա ոչ միայն կենսագրական նշանակությունը, այլև նրանում բարոյական այն արժեքների վերհանումը, որոնք իրենց ներսում բազմաթիվ շերտեր ունեն, որ դեռ մտադիր եմ բանալ: Ձեռնարկելիք աշխատանքիս համար մեծ օգնություն...
Գաղտնիք չէ, որ քաղաքական, պատմական անցյալի փորձությունները կարող են փորձառություն դառնալ: Միայն թե դրա համար մի պարտադիր նախապայման կա. ստի, կեղծիքի բացառումը:
Այնպես էր ստացվել, որ ինձ մոտ էին հավաքվել 1965-ից հետո Մորդովիայի ճամբարներում հայ քաղբանտարկյալների կողմից բաժանորդագրված ու պահպանված թերթեր, ամսագրեր ու հանդեսներ, նաև մի քանի գիրք:
Որքան էլ որ զարմանալի թվա, բանտային ռեժիմը մի առավելություն ունի. ամբողջ օրը կարող ես զբաղվել ընթերցանությամբ: Ցերեկը քնելն արգելվում էր, եւ վատ լուսավորության պայմաններում երկար կարդալուց աչքերս գերլարվում էին ու ինձանից միջանկյալ հանգիստ պահանջում:...
Ինձ համար երդումը միշտ կեղծ բարեպաշտություն է եղել: Քրիստոնեությունը նույնպես երդումը մերժելի է համարում, անգամ` անեծքի չափ մերժելի:
Ողջ քրիստոնյա աշխարհը շուտով տոնելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Հայտնի է, որ քրիստոնյա քույր եկեղեցիների տոները, իրենց հիմքում որքան էլ նույնական, բայց ունեն տոմարական որոշ տարբերություն:
Ռուբեն Հախվերդյանը հայ հեղինակային երգի ամենակարևոր ներկայացուցիչն է: Վստահ եմ, որ անկախ հայ երգարվեստում այս ժանրի հետագա ընթացքից, Հախվերդյանի այս գնահատականն անփոփոխ է լինելու: