Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի 27/39 ընտրատեղամասում ավարտվեց մասնակից ուժերի ձայների հաշվարկը: Ընտրություններին մասնակցել է 943 անձ:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/37 ընտրատեղամասը ժամը 20։00 -ից փակվել է ընտրողների համար։ Տպվել են տեխնիկական սարքերի հաշվետվությունները, ծրարների մեջ են դրվել և փակվել են կնիքները։
Ամփոփվում են ընտրության արդյունքները
Թիվ 2 ընտրատարածքի 2/53 (Երևանի քաղաքապետարան, նախադպրոցական ուսումնական հաստատություն թիվ 98 ՀՈԱԿ) ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1515 քաղաքացիներից 20:00-ի դրությամբ 943-ը արդեն կատարել էին իրենց ընտրությունը։ Քվեարկության ողջ ընթացքում սարքն...
«Ելք» դաշինքի վստահված անձ Արփինե Ջաղացպանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 20:12-ի սահմաններում լույսերն անջատվել են: Այդ պահից սկսած` ընտրատեղամասում մութ է:
Արևշատի 30/15 ընտրատեղամասում կես ժամից ավել է, ինչ լույսերն անջատել են:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 27/13 ընտրատեղամասում ընթանում է կուսակցությունների և դաշիքների քվեների հաշվարկը։
Վանաձորի ընտրատեղամասերում ընթացքի մեջ է քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:
Երբ լրագրողը հասավ ընտրատեղամաս` մոտ ժամը 20:05-ի սահմաններում, ընտրատեղամասն արդեն փակ էր, իսկ 100-ից ավելի զինվորները` ներսում:`
Էրեբունու 10/15 ընտրատեղամասում չօգտագործված եւ աղբարկղը նետած քվեաթերթիկները հանձնաժողովի անդամները թափել էին գետնին եւ փնտրում էին անձնագիր։
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Տեխնիկական հարցերի կարգավորման ընթացքում հանձնաժողովի նախագահը ԿԸՀ-ից զանգ ստացավ. պարզվեց` ԿԸՀ-ն բողոք է ստացել, հանձնարարեցին նախքան բուն հաշվարկը սկսելը որոշ քաղվածքներ ուղարկել ԿԸՀ։
Մեկ այլ դեպքում, կրկին նույն տեղամասում, քվեարկած զինծառայողը, անուշադրության հետևանքով, քվեախցիկից դուրս է եկել բաց քվեաթերթիկը ձեռքին։ Հանձնաժողովի անդամների դիտողությունից հետո միջադեպը հարթվել է։
Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ և Տաշիր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Մարգարյանի խոսքով այս ընտրություններին գրանցվեց ընտրողների բացառիկ ակտիվություն նախորդների համեմատությամբ:
Օրվա ընթացքում ԵԽԽՎ միջազգային դիտորդ Սակալինե Դովիլեն հասցրել է այցելել 6 ընտրատեղամաս։
Քվեատուփը դեռ չի բացվել ժամը 20:18-ի դրությամբ: Հանձնաժողովի նախագահ Կարեն Սիմոնյանը նշեց, որ հաշվարկի ոչ մի քայլ չի անի, քանի դեռ լույսն անջատված է, թեկուզ մինչև առավոտ:
Այստեղ ևս տարածքային ոստիկանները հետաքրքրվում են քվեարկության արդյունքներով:
Թիվ 10 ընտրատարածքի 26/3 ընտրատեղամասի դռները փակելուց 10 րոպե առաջ հանձնաժողովի անդամները շնորհավորեցին 1000-րդ ընտրողին և վերջինիս նվիրեցին շոկոլադ
Ընտրատեղամասում ամեն ինչ հանգիստ էր մինչև մի քաղաքացու հայտնվելը, ով մոտենալով քվեախցիկին՝ հայտարարեց, որ իրեն պետք է օգնեն:
Տեղ համայնքի 34/37 ընտրատեղամասում (Տեղ գյուղի մշակույթի տուն) հաշվառված 887 ընտրողից քվեարկությունն ավարտվելուց 5 րոպե առաջ մասնակցել էր 601 ընտրող:
Թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը ընտրություններն ակտիվ է որակում: ժամը 17:00-ի դրությամբ ընտրության մասնակիցների թիվը կազմել է 44227 ընտրող, որը կազմում է ընտգրողների ցուցակային թվի 45.99 տոկոսը: 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին...
9/12 ընտրատեղամասում 20:00-ի դրությամբ ավարտվել է քվեարկությունը: Սակայն արձանագրությունների մատյանում մինչև քվեարկության ավարտի մասին նշում կատարվելը նաև մեկ այլ արձանագրություն էր կազմվել, ըստ որի` քվերակության եկածներից մեկը բացահայտ քվեարկություն...
Քննչական կոմիտեում` ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
«Ելք» դաշինքի վստահված անձ Սվետլանա Գաբրիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ զինվորների քվեաթերթիկների 70%-ի վրա չի փակցվել ինքնասոսնձվող դրոշմապիտակ:
Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 19.30-ի դրությամբ, Հայաստանի ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում, որոնցից 21-ը ուղարկվել է նախաքննության, 54-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 62-ը՝ ստուգման փուլում,...
Ոստիկանությունը «Հետք»-ի հրապարակման մասին պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ենք նույնությամբ.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/9 ընտրատեղամասում քաղաքացին չի կարողանում իրացնել իր ընտրական իրավունքը։ Ռուբեն Մովսիսյանը գրանցման հասցեով ստացել է ծանուցում, բայց ընտրատեղամասում նրան ասում են, որ չի կարող ընտրել։
Երեւանի թիվ 3/29 ընտրատեղամասում (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) ժամը 18.15-ի սահմաններում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդ Կարմեն Մարտիրոսյանը նկատել է, թե ինչպես է ՀԿԿ վստահված անձ Անուշավան Հայրապետյանը զանգահարում ինչ-որ...
«Առավոտյան միջադեպն եղավ հանձնաժողովի անդամների չիմացության ու գուցե նաև իմ ոչ հետևողականության պատճառով: 153 թե 156 կտրոնի վրա չի դրվել հանձնաժողովի անդամի կնիքը, սակայն ցուցակներում գրանցումը նորմալ կատավել է»:
Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 6/18 ընտրատեղամասում օգնողի կարիք ունեցող քաղաքացուն միանգամից երեք հոգի են օգնում:
Հանձնաժողովի նախագահ Կարինե Դարչինյանը հայտնում է, որ ընտրողներից մեկը փորձ է արել քվեաթերթիկ դուրս հանել և նկարել: Սա կանխվել է և արձանագրվել:
Կոնդի 9/29- ը տեղամասում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության և «Իրավունքի Եվրոպա միավորման» դիտորդներն ականատես են եղել ընտրողներին ուղղորդող գործողություններին:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մհեր Ներսիսյանի փոխանցմամբ` տեղամասում քվեարկողների ակտիվություն նկատվել է ժամը 13-15-ի սահմաններում:
Աշտարակ քաղաքի 17/2 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձը զանգերի միջոցով ցուցակով ճշտումներ էր անում տեղամասի ներսում՝ «+» եւ «-» նշաններ դնելով մարդկանց անունների առաջ: Մինչեւ մեր ձայնագրիչը միացնելը նա նշեց, որ իր ձեռքինը ՀՀԿ-ի ցուցակն է՝ ուզում...
Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 6/18 ընտրատեղամասում օգնողի կարիք ունեցող քաղաքացուն միանգամից երեք հոգի են օգնում: Մինչ տարեց կնոջ թոռնիկը որպես օգնող էր գրանցվում, այդ ընթացքում միանգամից երեք քաղաքացի էր տարեց կնոջը օգնություն ցուցաբերում:
Ասատրյանի պնդմամբ՝ Կողբի զորամասի պետ Խաչատուր Գուլանյանն ու քաղաքացիական հագուստով ևս մեկ անձ զինվորներին ուղղորդում են, որպեսզի ընտրեն Հանրապետական կուսակցության օգտին:
Ընտրատեղամասում գրանցված է ընտրելու հնարավորություն ունեցող 1879 քաղաքացի, ժամը 19-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 956 քաղաքացի։ Ընտրատեղամասը տեղակայված է Նոր Արեշ 7 փողոց 1 հասցեում է գտնվող 194 դպրոցում։
Շնողի 24/55 ընտրատեղամասում ժամը 15-ին ընտրողների մեծ հոսք և կուտակումներ կային: Հանձնաժողովի նախագահ Վաչե Մելիքսեփյանի խոսքով` տեղամասում գրանցված են 1498 ընտրողներ: Օրվա ընթացքում տեղամասում ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չեն գրանցվել:
Էջմիածնի 14/7 ընտրատեղամասում մինևչ ժամը 18։00 ընտրողների կտրոններն առանց կնքվելու նետվել են քվեատուփ։
17:45-ին այս ընտրատեղամասում 765 ընտրողից 459-ը կատարել էր իր քաղաքացիական դիրքորոշումը։ Այստեղ ևս ընտանիքով քվեարկելը ընտրախախտում չէր համարվում։
Նրանցից 27-ը քվեարկել է այլ անձի օգնությամբ:
Նրանք Արփի Պողոսյանին հորդորել են անհարկի աղմուկ չբարձրացնել, չխոչընդոտել իրենց աշխատանքին եւ խորհուրդ են տվել վաղը դիմել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:
Ժամը 16:30-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում դրանք արագացված ընթացակարգով ստացել են լուծում, ինչպես նաեւ բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ երեկ փորձարկել են տեսախցիկը, սակայն այսօր տեղյակ չէ՝ այն այն ապահովե՞լ է օնլայն հեռարձակում, թե՞ ոչ ։
«Հետք»-ի ընթերցողներից Մերի Հովհաննիսյանը լուսանկար է ուղարկել` տեղեկացնելով, որ կտորով ծածկել են Աջափնյակի թիվ 6/02 ընտրատեղամասի տեսախցիկը:
22-ամյա Հակոբ Թովմասյանը ՌԴ-ից է ժամանել ընտրությունները դիտարկելու նպատակով։
«Կոնգրես- ՀԺԿ» կուսակցության վստահված անձ Մաքերթումյան Հարմիկը ևս նշում է դրսից բերված գրիչների մասին և հավելում, որ դրա վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։
Ընտրությունները Երևանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն համայնքի ընտրատեղամասերում։
Արդեն տեւական ժամանակ է` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/14 ընտեղամասի տարածքից չեն հեռանում բակում հավաքված տղամարդիկ և երիտասարդները։ Ընտրատեղամասում գտնվող դիտորդներից մեկը մեզ ասաց, որ առավոտից հավաքված այդ տղամարդիկ տարածքը չեն լքել։
Քվեաթերթիկի վրա նաեւ նշում արված է եղել ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ավշարցի պատգամավոր, գործարար Արայիկ Գրիգորյանի անվան դիմաց։
Դրանցից 9-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 52-ը՝ ստուգման փուլում:
Ամասիայի համայնքային կենտրոնում տեղակայված 30/37 ընտրատեղամասի մուտքի մոտ կուտակումներ են:
Քննչական կոմիտեում` ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ԶԼՄ-ների հրապարակումները գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:
Մեռր հարցին, թե ընտրություն կատարել չկարողացող ծերունուն ինչու են բերել ընտրության, որդին ասաց, թե ուրեմն այդպես էր պետք, մեկ ձայնը կարող է վճռորոշ լինել: Պ. Պետրոսյանի «քվեարկության» ժամանակ տեղամասում ներկա էր նաեւ Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
«Նրանց վստահված անձինք կանչում են ինչ-որ ընտրողի և ասում՝ չէ, նա պետք է, մյուսը գնա, կամ՝ չէ, հենց այս մեկը պարտադիր պետք է օգնություն ցուցաբերի»։
«Հետքի» լրագրողական թիմն Ապարանի տարածաշրջանի մի շարք համայնքներում շրջելիս արձանագրել է, որ համայնքապետարաններն աշխատում են այս կիրակի օրը: Խոսքը, մասնավորապես, Ափնայի, Հարթավանի, Շենավանի ու Սարալանջի մասին է:
Թիվ 24/57 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ալիտա Հովհաննիսյանը Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանի կինն է: Մեր այցելության պահին գյուղապետ Ս. Նազարյանը նույնպես գտնվում էր Մեծ Այրումի 24/57 տեղամասում:
Ախուրյանի թիվ 32/06 ընտրատարածքում ընտրողների մեծ կուտակումների պատճառով փակ են պահում դռները :
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 12։00-ից 16:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 365 խախտում, որոնք ստուգման փուլում են:
11-րդ ընտրատարածքն ընդգրկող Շիրակի մարզի Փանիկ գյուղի 33/20 տեղամասում ժամը 17:10-ի դրությամբ` ընտրելու իրավունք ունեցող 1185 հոգուց մասնակցել է 725 ընտրող:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Շահբազյանն ասաց, որ նման անուն ազգանունով մարդ չի ճանաչում: Կես ժամ անց Արթուր Բաղդասարյանը դարձյալ հայտնվեց տեղամասում որպես «Անկախության սերունդ» կազմակերպության դիտորդ:
Ընտրատեղամասում այս պահին աշխատում են նաև դիվանագիտական առաքելություն իրականացնող անձինք Լիտվիայից և Շվեդիայից:
10 ընտրատարածում, որտեղ ներառված է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքը, ընթանում են խորհրդարանական ընտրությունները։ Հրազդան քաղաքը Կոտայքի մարզկենտրոնն է։
Մալաթիա-Սեբաստիայի թիվ 7/11 ընտրատեղամասում «Ազատ հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից ներկա էր երկու դիտորդ։ Հանձնաժողովի նախագահ Սուսաննա Շահինյանն ասում է, որ շփոթվել է։
Դիտորդը հայտարարեց, որ իրենք ահազանգ են ստացել կուտակումների վերաբերյալ եւ ինքը եկել է հարցը կարգավորելու:
«Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձ Վ․ Մուրադյանը, որն ընտրատարածքը բացվելուն պես հետևում է ընտրական գործընթացին, նշեց, որ 2/51ընտրատեղամասում խախտումների դեպքեր չեն գրանցվել. «Սկզբում հերթի գոյացություն կար, բայց շուտով շտկեցին, և...
Երևանի թիվ 2 ընտրատարածքն ընդգրկող Աջափնյակ համայնքի թիվ 6/18 ընտրատեղամասում (Լևոն Միրիջանյանի անվան Հ155 հիմնական դպրոց) ընտրողների հոսքը չի դադարում: Այստեղ միջադեպ է գրանցվել, երբ քաղաքացին եկել է ընտրատեղամաս քվեարկություն կատարելու, նկատել է,...
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության գրասենյակում առավոտից աշխատանքային թիմը հետևում է ընտրատեղամասերից կատարվող ուղիղ հեռարձակումներին՝ արձանագրելով դրանցում ընտրախախտումների՝ բաց քվեարկությանների, կուտակումների, քվեախցում մի քանի ընտրողի...
ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արդեն անցել է մոտ 1ժամ, բայց էլէներգիայի մատակարարումը չի վերականգնվել:
Երկու քաղաքացիների ուղղություն ցույց տվեց «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպության դիտորդը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք սատարում են ՀՀԿ-ին:
Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի 16/19 ընտրատեղամասի քվեարկողներն ակտիվ էին, կային կուտակումներ։1589 ընրող, որոնցից 568-ն արդեն ընտրել էին ժամը 14։00-ի դրությամբ։ Այստեղ ևս խնդիրներ էին առաջանում քվերակության նոր կարգի պատճառով։
Երեւանի թիվ 3/19 ընտրատեղամասում (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) ընտրողներից մեկը քվեարկել է եւ անձնագրի հետ լուսանկարել քվեաթերթիկը: Այս մասին մեզ հայտնեց ընտրատեղամասի դիտորդներից մեկը: Ընտարատեղամասի նախագահ ԲՀԿ-ական Հովիկ Հունայանը մեզ հետ...
«Կազմակերպածությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Իսկ նման սարքեր առաջին անգամ եմ տեսնում»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդ, ֆրանսիացի Ալեն Նեղին։
9/08 ընտրատեղամասում 14:30֊ի սահմաններում քաղաքացին ուղղորդեց օգնության կարիք ունեցող երկու ընտրողներին՝ քվեախցիկում ասելով, թե ում օգտին պետք է քվեարկեն։
Ախթալայի 24/49 ընտրատեղամասում առավոտյան ընտրողների հոսքը ակտիվ չէր: Հանձնաժողովի նախագահ Անուշ Ավետյանի հաղորդմամբ տեղամասում գրանցված 1050 ընտրողներից ժամը 10:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էին 53 ընտրողներ:
Ուսումնասիրված հրապարակումներից 131-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել:
Փետրվարին «Միրզոյան» գրադարանում բացվեց Արեգ Բալայանի «MOB.» լուսանկարչական ցուցահանդեսը։
Երևանի թիվ 2 ընտատարածքն ընդգրկող Աջափնյակ համայնքի թիվ 6/18 ընտրատեղամասում ընտրությունները բավականին ակտիվ են ընթանում: Քաղաքացիական պարտքը կատարելիս հաճախ քվեախցիկում ընկերովի են ընտրություն կատարում: Ականատես լինելով դեպքին՝ դիմեցինք հանձնաժողովի...
Հայաստանի հանրապետական կուսակցության վստահված անձ Հովսեփ Դավթյանը օգնում էր հանձնաժողովի անդամ Տիրուհի Խաչատրյանին ընտրողների անունները ընտրացուցակում փնտրելիս:
Ջրվեժ համայնքի 29/46 ընտրատեղամասի շուրջ անընդհատ անծանոթ մարդիկ են շրջում և մտերմիկ զրույց ունենում ընտրողների հետ:
Շենգավիթ համայնքի 8/13 ընտրատեղամասի (նախկին 41 մանկապարտեզ) հանձնաժողովի անդամը չի հետևել, թե ինչ հերթականությամբ են փոխանցվում քվեաթերթիկները ընտրողներին: Քվեաթերթիկները մեկից մինչև հինգն է դրվել, հետո 9-ից նվազել է մինչև 5-ը՝ այսպիսով խախտելով հերթականությունը:
29/32 ըտրատեղամաս դիտորդական առաքելությամբ ժամանեցին Հայաստանում Լիտվայի, Ճապոնիայի և Շվեյացարիայի դեսպանները։
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված 31/47 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են բուռն կերպով:
Հանձնաժողովի նախագահ Կարեն Սիմոնյանը նշեց, որ նման ինտենսիվությամբ ընտրություն իրենց տեղամասում դեռ չի եղել:
Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում (նախկին Հոկտեմբեր) գործում է երկու ընտրատեղամաս: Թիվ 16/20 ընտրատեղամասում քվեարկած 670 ընտրողից 53-ը գրանցվել է որպես օգնող: Նույնիսկ երիտասարդները միասին են մտնում քվեախուց և պատճառաբանում են, որ անգրագետ են, կամ`...
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասերում: Եւս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովների սպասարկման...
Վանաձորի 23/03 ընտրատեղամասը տեղակայված է Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի շենքում: Ընտրատեղամասում արձանագրեցինք մեծ կուտակում, ինչի հետ կապված հանձնաժողովի նախագահ Անուշ Եդոյանը նշեց. «Ես այս դպրոցում նաև աշխատում եմ: Երկար ժամանակ է արդեն հետևում...
Այստեղ ևս քիչ չեն ընտանյոք քվեարկելու դեպքերը:
Ընտրատեղամասում մեծ թվով ընտրողներ են կուտակվում, թեև ոստիկանները փորձում են կանխել ընտրողների հոսքը, բայց իրավիճակը ժամանակ առ ժամանակ անկառավարելի է դառնում:
Արագածոտնի մարզի Շենավան համայնքի 17/42 ընտրատեղամասում գրանցված է 1374 ընտրող: Ժամը 13:30-ի դրությամբ իր ընտրական իրավունքն իրացրել է 430 անձ: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի վստահեցմամբ՝ խախտումներ այս ընթացքում չեն արձանագրվել:
Շիրակի մարզի Արփի խոշորացված համայնքի Զորակերտ բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղակայված է 30/31 ընտրատեղամասը: Զորակերտի բնակչության թիվը 204 է, փաստացի գյուղում ապրում է 130 մարդ:
Էջմիածնի Մրգաշատ գյուղի 15/8 ընտրատեղամասում կուտակումներ են։ Մարդիկ շատ ակտիվ են։ Այս տեղամասում ընտրողներ թիվը 1294-ն է։
Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի թիվ 34/28 ընտրատեղամասում (գյուղ Շինուհայր) առաջին ընտրախախտումը գրանցվեց ժամը 10:14 րոպեին՝ մատնահետքի նույնակացում կատարելուց հետո սարքավորումը կրկնակի գրանցման փորձ արձանագրեց:
Քվեարկությունն Ապարանի տարածաշրջանում:
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 33/9 տեղամասում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիտորդ Սուսաննա Հակոբյանը ընտրախախտում է արձանագրել. ընտրողը քվեախուց է մտել և դուրս եկել ծրարներով: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ- ական Լյուդմիլա Գինոսյանը...
Սիրանուշը հայտնեց, որ նկատել է ընտրողների, ովքեր Վանաձորի, Գյումրիի, Արմավիրի, Գեղարքունիքի բնակության հասցե ունեն:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության՝ այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: